Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը

Чуть ли не обо всем | Գրեթե ամեն ինչի մասին

Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը

Сообщение AYG » 27.09.2007, 21:35:32

Գրել է Հայկ Թորգոմյան
23-09-2007
Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը



Մի պահ կարծես թե իշխանությունների ազգասիրական պատկերացումները «զարթնեցին», եւ թուրքական անորակ ապրանքների դեմ որոշակի քարոզարշավ սկսվեց: Այդ գործին լծվեցին նաեւ մամուլի մի շարք միջոցներ: Սակայն, ինչպես բոլոր խնդիրներում, այս հարցում էլ հետեւողականություն չեղավ: Այսրոպեական շահն ու քաղաքական ինչ-ինչ հանգամանքներն են թելադրում նման ազգասիրական դրսեւորումները:

Այսպես նաեւ մեր ԱԺ-ում հայտնվել են ջավախահայ հայաստանցի պատգամավորներ, ովքեր հայ-վրացական բարեկամության նախանձելի ջատագովներից հանկարծ մեկ վայրկյանում վեր են ածվում հակավրացական կերպարների, ջավախահայության փրկիչների... Լա՜վ, սա այլ թեմա է:



Իսկ բլեյանիզմի ադրբեջանա-թուրքահպատակային ուսմունքը խորը քնից հանկարծ արթնացել ու կրկին ասպարեզ է ելել, նույնիսկ զլմ-ներն են աշխուժացել: «Բլե (բլեյանօմ) բուդու» հայկականացված ռուսական ասացվածքը դարձել է երդում՝ այատյացների ճամբարում: Հայոց կրթահամակարգի քանդման նախաձեռնողն ու հայոց պատմությունն ընդամենը 200 տարի դիտարկողը (որ հանկարծ ԱՄՆ-ից հին չերեւանք) վերստին դարձել է ամբարտավան: Ախր սա էլ է ուրիշ թեմա...

Չլինի՞ Արցախը տալու խնդիր կա, հայրենի հայրենասեր իշխանություններ...

Երեւի դրա համար է, որ թուրքական անորակ ապրանքները նորից ողողել են մեր շուկան, որպեսզի այդ շահույթից հզորանա թուրքական բանակը, իր հերթին հզորացնի ադրբեջանական բանակին ու երբ սրանք հարձակվեն մեզ վրա՝ այլեւս չկարողանանք ասել, թե՝ եթե վստահ եւ ուժեղ լիներ ադրբեջանական բանակը՝ կհարձակվեր... Դե եթե հիմա հարձակվել է, ուրեմն ուժեղ է եւ... «բլե բուդու» մեր հողերը պիտի զիջենք:

Այս խճանկարի վրա մի հետաքրքիր բան էլ է հայտնվել: Մեր որոշ մարզական մեկնաբաններ, ովքեր երեւի թե հեռուստալրագրողներ էլ են, սկսել են արդեն մարզական միջազգային միջոցառումները լուսաբանելիս քարոզել բլեյանիզմի հիմնադրույթները. թուրքն այլեւս առաջվա թուրքը չէ...

Կարծես արդեն կյանքի է կոչվում լենին-էլչիբեյ-բլեյան քաղաքական «սերնդափոխությունը»:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնաբանող հեռակայող բլեյանիստ մեկնաբանը վշտացած լինելով չինուհի ու թայլանդուհի ծանրամարտիկների հաջող ելույթներով, չդիմացավ այլեւս, երբ թրքուհին մեծ դժվարությամբ բարձացրեց ծանրությունը, եւ մեկնաբանը կոկորդով մեկ բղավեց կեցցե՜ս, կեցցե՜ս... նրան անմիջապես զուգակցեց մյուս մեկնաբանը, եւ հայ հեռուստադիտողների օջախները ողողվեցին... բազմազան ու բազմաբնույթ հայհոյանքների տարափով: Երեւի այդ մարզական մեկնաբանների նախնիները գերեզմաններում հայտնվեցին սարսափելի պտտահողմի մեջ: Խե՜ղճ մեռելներ: Այո՛, քիչ չեն մեզանում «լա՜վ» հայերը, շատ բարի ու կամեցող հարեւաններ են նրանք, պապական հողերն էլ կտան՝ միայն թե հարեւանները չնեղանան, չնեղվեն ու համաչափ զարգանան: Բայց արի ու տես՝ իրար միս ու ոսկոր կկրծեն Երեւանում մի կտոր հող ձեռք բերելու, իրենց երեխաների խաղահրապարակներում ավտոտնակներ կառուցելու կամ բնության ամենալավ վայրերում ամառանոցներ ունենալու համար...

Հեռուստամեկնաբաններ էլ կան, որ մարզական լուրերը քաղաքականության մեջ դիտարկելով հանդերձ, միամտաբար աղաղակում են Ադրբեջանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության առիթով: Այն է՝ երկու հայ հաղթել են, մյուսը պարտվել է ադրբեջանցուն եւ ադրբեջանական մամուլը ընդհանուր՝ նույն վերնագրով անդրադարձել է՝ «հայը պարտվեց»: Ու հիմա մերոնք զայրացել են. չէ՞ որ հաղթող հայ էլ կար, կարող էին գրել՝ «հայը հաղթեց»: Բարե՜ւ ձեզ: Ադրբեջանում իսպառ բացակայում է բլեյանիզմի ուսմունքը: Այո՛, նրանք ամեն ինչ կանեն ու իրենց նպատակին կհասնեն նաեւ գումարով: Մերոնք, իհարկե, ի տարբերություն, փողը կկուտակեն ու հետո, աստված մի արասցե, եթե դժբախտություն լինի, թուրքահայերի, վրացահայերի ու ադրբեջանահայերի նման ունեցվածքը կտան այլոց ու կփախչեն մազապուրծ... Հայրենիքներ էլի կգտնվեն ոմանց համար:

Հա՜, Բրայզային չմոռանանք: Ժամանեց վերջապես թուրք-հրեաց փեսան: Ինչքա՜ն շնորհավորանքներ ստացավ մեր լրագրողներից ու դիվանագետներից: Դե սերն էլ հո քաղաքականություն չէ՝ ինչպես սպորտը կամ մշակույթը: Սերը աթարին էլ է կպչում...

Համ էլ՝ հո չենք փչացնի մեր դիվանագիտական հարաբերությունբները՝ հավասարեցնելով դրանք մեր առօրյա փչացած (անբարո երեւույթների առատության իմաստով) կյանքին:

Իսկ ամերիկացիները շարունակում են պարտադրել, թե՝ «հիմա ժամանակը չէ Իրանի հետ բիզնեսի համար», քանի որ՝ «պատերազմի են պատրաստվում... ու Իրանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների փաթեթ են մշակել...»: Այս «աչքալուսանքից» հետո էլ մեզ ասում են՝ թե պետք է բացել հայ-թուրքական սահմանը: Հա՜, իսկը թուրքերի հետ բիզնեսի ժամանակն է... Յանկին յանկի էլ մնում է, թեկուզ Երուսաղեմ... ներողություն՝ ժողովրդավար դառնա: Դե ռուսներն էլ չնայած դեմ են «թուրքերի հետ բիզնեսին, բայց Իրանն էլ այդքան դուրները չի գալիս: Եվրոպացիք էլ մզմզում են ու մտմտում: Ուստի, մերոնք ի՜նչ անեն ախր...

Երբ ենք պատմության դասերը վերջնականապես սերտելու, ազգ պահելը ու պահած ազգով ապահովված մնալը սովորելու: Չէ, դեռ շա՜տ են «խելոք ու բարի» հայերը: Ո՜նց կարելի է թշնամու կերպար ստեղծել ու մեկուսացված ապրել, բա՜ ժողովրդավարությունը, բա՜ քրիստոնեական հանդուրժողականությունը, բա՜ անկիրթ երեւա՞նք այս քաղաքակիրթ ժամանակներում:

Թու՜, իսկականից թու՜, - կասեր Մհեր Մկրտչյանը «Մենք ենք մեր սարերը» կինոնկարում ու երեւի կասեր՝ «մեջներդ է՜սքան մարդկություն (իմա՝ հայություն - Հ.Թ.) չկա»...



Հայկ Թորգոմյան
ЕСТЬ ТОЛЬКО ОДНА РАСА, - БЕЛАЯ! НО ЭТО ЦВЕТ ДУШИ, А НЕ ТЕЛА!
Руми
Аватара пользователя
AYG
модератор
 
Сообщения: 1134
Зарегистрирован: 09.02.2005, 10:40:34
Откуда: Нежний Новгород

Вернуться в Общий | Ընդհանուր

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100