“Դիտարան” ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը

История и традиции религии | Կրոնի պատմություն և ավանդույթներ

“Դիտարան” ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը

Сообщение Edmon » 23.03.2010, 15:17:24

Նոր հազարամյակի դառը ճշմարտություններից մեկն էլ այն է, որ լրատվական-տեղեկատվական պատերազմները ներկա գլոբալ-աշխարհաքաղաքական իրադրության բաղկացուցիչ մասն են: Հիմա հակամարտող ուժերը (ազգեր, կրոններ, պետություններ, դասակարգեր եւ այլն) բացի ռազմականից, գաղափարականից, ընդհարվում են հաճախ տեղեկատվական հարթությունում: Տեղեկատվական զենքերը մեծ չափով կիրառվում են թե ռազմական խոշոր, թե սահմանափակ տարածաշրջանային հակամարտություններում:

Համաշխարհային տիրապետության ձգտող ուժերը (մասոններ, տնտեսական կլաններ, գլոբալիստներ եւ այլն) շատ արագ հասկացան, որ միայն զենքի ուժով ամբողջ աշխարհին տիրել հնարավոր չէ: "Աստվածաշունչ”-ն ասում է՝ "Սուր բարձրացնողը՝ սրից էլ կընկնի”: Այդ իսկ պատճառով էլ վերոհիշյալ ուժերը սկսեցին երկրներ նվաճել՝ տվյալ երկրների բնակչությանը "զոմբիացնելով”, գիտակցությունը բթացնելով: Իհարկե, փորձում են նաեւ ստրուկներ (անհոգի շնչավորներ՝ մարդու տեսքով) պատրաստել գենետիկ ինժեներիայի կլոնավորման միջոցով:

Այդ ուժերին ծառայող եւ հարվածային (գրոհող) երեւույթներից մեկը աղանդավորությունն է, որն առավելապես դրսեւորվում է որպես հոգեորսություն: Այստեղ խոսելու ենք Եհովայի վկաների տեղեկատվական հնարքների մասին: Վկաների հիմնադիր Ջեյմս Ռասելը 1897թ. Բրուքլինում հրատարակում է "Դիտարան” ամսագրի 1-ին համարը, որը 1950-ական թթ. լույս տեսնող "Արթնացեք” ամսագրի հետ "Եհովայի վկաներ”-ի տեղեկատվական հավաքական ուժն է: Եթե 1887թ. ամսագիրը լույս է տեսել միայն անգլերեն եւ 6000 օրինակով, ապա հիմա լույս է տեսնում 127 մլն. օրինակով եւ աշխարհի 148 լեզուներով: Շատ լեզուներով այն լույս է տեսնում նաեւ "Բրայլի գրատիպով” (կույրերի համար), ձայներիզներով (անտառաճանաչների համար) եւ տեսաերիզներով (խուլուհամրերի համար), ինչպես նաեւ CD, DVD եւ կոմպակտ սկավառակների ձեւով: "Դիտարան”-ի 2-րդ էջում, լեզուների բաժնում կտեսնենք, որ այն հայերի համար լույս է տեսնում եւ՛ արեւմտահայերեն (ամիսը 1 անգամ), եւ՛ արեւելահայերեն (ամիսը 2 անգամ): Ավելին՝ սփյուռքահայ եհովականը անպայման ստանում է թերթի 1 օրինակ եւ համապատասխան գրականություն այն երկրի լեզվով, որտեղ ապրում է:

Թերթի էջերը նայելիս կարող ենք տեսնել շատ անմեղ գաղափարներ, նկարներ, վերնագրեր, հոդվածներ: Կարելի է ասել՝ իրական մասը գաղտնագրված է: Թերթում կարելի է գտնել ամեն տեսակ ապազգային բան՝ հրաժարում զինծառայությունից, հայրենիքից, ազգությունից, դրոշից եւ զինանշանից, որոնք սրբություններ չեն իրենց համար: Նշվում է, որ Հիսուսը չի խաչվել քրիստոնյաների մեղքերի համար, սուրբ հոգի չկա, դժոխք եւ դրախտ՝ նույնպես:

"Դիտարան”-ի, աստված մի արասցե, հաղթանակը, տեղեկատվական հարթությունում կդրսեւորվի հայերի ուծացումով սփյուռքում եւ եզդիների, ասորիների ու այլոց ուծացումով Հայաստանում: Ուծացումը հանգեցնում է արյունախառնության, ինչը մեզ բնավ պետք չէ: Հիտլերը արդարացիորեն նկատել է, որ "հին մշակույթների մահացման միակ պատճառը եղել է արյան խառնումը եւ այստեղից բխող մակարդակի անկումը”: Իսկ ՀՀ-ն, փոխանակ մեզ հեռու պահի այդ չարիքից, գրանցում եւ օրինականացնում է դրան:

Էդմոն Հարությունյան
Վանաձոր
http://hayazgaynakan.do.am/
Այս Ժողովուրդը պետքե ցեղենք.
Գարեգին Նժդեհ.
Аватара пользователя
Edmon
 
Сообщения: 196
Зарегистрирован: 23.10.2005, 12:42:26
Откуда: Լոռի

Вернуться в Религия | Կրոն

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1




  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100