<<Տարածքային զիջումներից արյան հոտ է գալիս…>>

Армения, не побежденная судьбой! | Ճակատագրով չհաղթահարված Հայաստանը

<<Տարածքային զիջումներից արյան հոտ է գալիս…>>

Сообщение Edmon » 13.11.2009, 14:07:53

Նախաբան
Հայ-թուրքական վերջին զարգացումներից և հատկապես այսպես կոչված <<ֆուտբոլային դիվանագաիտության>> գործնթացների մեկնարկից հետո առավել քան երբևե վեր հանվեց Ացախյան հակամրտությունը տարածքային զիջումների գնով լուծելու հակահայկական գաղափարը:Այն իր մեջ պարունակում է լուրջ աշխարհաքաղաքական և էթնոդավանաքաղաքակրթական վտագներ մեր պետականությանը,համայն հայությանը ևինչու չե նաև շիա-իրանական,արևելաքրիստոնեկան և եվրասիական կրոնաքաղաքական և ռազմաքաղաքական բևեռներին: Քաղաքական գործընթացների հնարավոր սպասելիք երևութները կանխորոշելու համար բավականին օգտակար է անցյալ-ներկա-ապագա կապի վեր հանումը և պատմական համեմատաբանւթյունը անցյալի նմանատիպ քաաքական զարգացումների հետ ինչը և մենք կանենք այստեղ:Դիտելով տարածքային զիջումների հավանականությունը հայկական կողմից մենք ցավոք սրտի լավատեսությամբ չենք հանգում:Առավել առաջ գնալով մենք կասենք ,որ տարածքային զիջումներից արյան հոտ է գալիս ,ցավոք սրտի հայի արյան …և ոչ միայն:
Անցյալ:
Արցախյան հակամրտւթյան կարչ էքսկուրս:
1988թ-ի փետրվարի 20-ին Արցախի հայությունը բավականին խաղաղ և միջազգային իրավունքի համպատասխան նորմերով , պահանջեց իր վերամիավորումը Հայաստանի հետ;Ազերիական կողմը պատասխանեց փետրվարի 22-ին Ասկերանի մոտ զինված սադրանքով , որի ընթացքում 2 ազերի ոստիկան սպանվեց և փետրվարի 26 – 29 – ին Սումգաիթի հայության մասսայական ջարդով , որը փաստացի պատերազմի հայտարարություն էր հայկական կողմին:Կարիք չկա անդրադառնալու արցախյան հակարտության ժամանակագրությանը , որը բոլորին է հայտնի ,միայն արժե նշել, որ պատերազմը ավարտվեց մեր փառահեղ ու բացարձակ հաղթանակով:Լոգիկայով մտածող յուրաքանչյուր անհատի պետք է պարզ լինի,որ բանակցային գործընթացը իրականում ֆարս է և իրավունք չունի շարունակվել:Ինչ բանակցության մասին է խոսքը,եթե ակնհայտ է հայկական կողմի հաղթանակը,տրամաբանական է խոսք կարող է միայն լինել ադրբեջանական կողմի անվերապահ և բացարձակ կապիտուլյացիայի մասին:Միթե ԽՍՀՄ –ն մինչև 1960 – ական թթ. կբանակցեր Ֆաշիստական Գերմանիայի հետ:Դպրոցականին էլ է պարզ,որ ոչ: Մի նուրբ հանգամանք ևս:Քչերը կհիշեն և ուշադրություն դարձրած կլինեն,որ 1994 թ-ի մայիսին Ղրղստանի մայրաքաղաք Բիշքեկում ժամանակավոր զինադադարի պայմանագրին նախորդել էր այն ժամանակվա ՀՀ նախագահի այցը ԱՄՆ և ՌԴ,որտեղ նրան մեղմ ասած <<հասկացրել էին>>,որ հայկական կողմը <<չափն անցնում է>> և գերտերությունները շահագրգիռ չեն մոլորակի քաղաքական քարտեզից Ադրբեջանի անհետանալով:Դա շատ լուրջ հարված կլիներ թուրք-թուրանական քաղաքակրթական գործոնին,որի հետ մեծ աշխարհաքաղաքական հույսեր են կապում երկու գերտերություներնն էլ:Պարզ է որ երկրի ղեկավարությունը իրավունք չունի շարժվել զգացմունքներով և պարտավոր է գործել սառը դատողության սահմներում հանուն պետականության շահերի:Արդյոք այլ ելք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը տվյալ պարագայում:Պարզվում է այո:Հենց ազերիական էլեկտրոնային կայքերի տվյալներով արդեն 1994 թ-ին ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարությունը ուներ հստակ պլան,ըստ որի հայկական զինված միավորումները գրավելու էին Քուռ գետի ամբողջ արևմտյան ավազանը միջև Քուռի և Արաքսի միախառնման գոտի,իսկ այնտեղից հարավ արդեն միասնական գետի նորից արևմտյան ավազանը մինչև Կասպից ծովին ափամերձ Լենքորանի նավթաշատ շրջանը.Փատացիորեն Ադռբեջանի Հանրապետւթյունը մնալու էր գետի արևմտյան ավազանին և կտրված էր լինելու Իրանից ,իսկ ՀՀ-ն ոչ ավել ոչ պակաս ՕՊԵԿ-ի լիրավ անդամ նավթի արդյունահանման առումով և ունենաու էր բաց ելք Կասպից ծով:1994թ-ին դա բավականին իրատեսական էր հաշվի արնելով հայկական զինուժի մեղմ ասած <<բլիցկիրգը>>:Նախիջևանի պարագան այլ էր:Դեռ 1990թ-ի հւնավարին Երասխավանի մարտերից հետո Թուրքիան պաշտոնապես Օզալի բերանով հայտարարեց ,որ ճակատի արևելյան հատվածի ռազմական գոռծողություններին իր զինւժը չի միջամտի,իսկ ահա Նախիջևանի ուղությամբ ցանկացած հայկական զորախմբի ներխուժում կհանգեցնի Թւրքիայի ԶՈՒ-ի անմիջական միջամտությանը :Հետևաբար հարկե նշել ,որ թեև թուրքական բանակը չներխուժեց ՀՀ,սակայն ամեն կերպ ,այդ թվում մարդուժով աջակցեց ադրբեջանական կողմին:Վերադառնալով մեր բարցրագույն հրամանտարության գետաբաժան ծրագրին անհրաժեշտ է նշել,որ այն բավականին խելամիտ էր ,որովհետև պատզերազմի վերսկսման դեպքում հակռակորդ զինուժի համառ բավականին խնրահարույց էր լինելու գետանցումը ,հաշվի առնելով ժամանակից հրետանու և հակաօդային պաշտպանության միջոցների հնարավորություները: Ինչևե որներ առաջի նախագահի ընտրանքը :Նա կարող էր պարզապես հրաժարական տալ կամ ձևական ռազմական հեղաշրջում կազմակերպել հոգուտ ուժային կառույցների:Այն ժամանակ Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի քաղաքական կշիռը , հնարավորթյուները և ազդեթություները դա լրիվ թույլ էր տալիս:Առաջին դեպքում պատերազմը կերկարաձգվեր մինջև նոր նախագահի պաշտոնական այցեր գերտերություներ:Երկրորդ տարբերակում հնարավոր է ԶՈՒ-ի հրամկազմի ծրագիրը իրագործվեր ամբողջությամբ:Սակայն Լ.Տեր-Պետրոսյանը սեփական աթոռի պահպանումը վեր դասեց պետականւթյան շահերից:Եթե աշխարհակալ արքա Տիգրան Մեծը ,որին այն ժամանակ մեհենտեղիներում պաշտամունք էին մատուցում աստվածներին հավասար,հանուն երկրի շահերի պատվից վեր չդասեց խոնարհվել հռոմեացի զօրավար Պոմպեոսի առաջ ապա առաջին նախագահը նույնիսկ երկմտելու իրավունք չուներ:
Ներկա
Բոլորին ել պարզ է ,որ Արցախյան հիմնախնդրում ՀՀ-ի ներկայիս քաղաքականությունը բավականին մեղմ ասած հայանպաստ չէ:Իսկ ինչպիսին այն պետք է լինի:Եթե դիմենք քաղաքական համեմատաբանությանը ապա կաելի է ասել,որ մեր երկրի համար բավականին հայանպաստ և հայակենտրոն կլինի իսրայելական տարերակը.:Ինչպիսի եղանակներով այն պետք է կիրառել կոնկրետ Արցախի հարցի պարագայում:Պատասխանը միանշանակ է ՀՀ-ն անհրաժեշտ է ,որ որդեգրի կանխարգելիչ հարձակումների մարտավարությունը:Այն պետք է արտահայտվի այսպես ,ցանկացած ազերի ռազմական կամ քաղաքական գործչի կողմից խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու կոչից կամ հայտարարությունից հետո հայկական զինուժը պետք է հարձակվի ճակատի ամբողջական կամ մասնակի երկայնքով և հնարավորինս խորանա թշնամու տարածք մինչև շահագրգիռ կողմերը <<կհասցնեն>> հաշտեցնել հակամարտող կողմերին և այդպես շարունակ :Այս ռազմավոճը լիովին համապատասխանում է միջազգային ռազմական իրավունքին և բավականին մեծ հաջողությամբ կիրառվեց Իսրայելի կողմից 1967թ-ի 6-օրյա հայտնի պատերազմում:Մոսսադին(Իսռաեյելի հատուկ ծառայությանը) հաջողվել էր ֆիքսել Եգիպտոսի նախագահ Նասերի և Հորդանանի Հուսեյն թագավորի հեռախոսազրույցը Իսրայելի վրա սպասվող հարձակման մասին:Ի տարբերւթյուն արաբների ազերիները բացիեբաց են խոսում:ՀՀ-ի հմար ընդհանրապես խելամիտ չե նստել սպասել թշնամու հզորացմանը:Նորից պատմական համեմատաբանությունը մեզ հիշեցնում է ,որ ազերի-թուրքերը երբ իրենց ուժեղ զգան այնչափ ,որ խնդիրը լուծեն ռազմական ճանապարհով կթքեն ողջ միջազգային հանրության վրա և կանեն իրենց սև գործը առանց դույզն իսկ տարակուսելու :Ժամանկը չե,որ աշխարհին ցույց տանք <<մեր ատամները>> :ՀՀ-ն արդեն այսորվանից պետք է մտածի ,սեփական աշխարհասփյուռ համայնքները իր հատուկ հատուկ ծառայություների լրտեսական ցանցը վերածելու և հատուկ նշանակության զինջոկատների ստեղծման ուղությամբ ,որը իվիճակի է լուծել հայության (անկախ քաղաքացիությունից, ինչպես դա արեց Իսրաելը 1976թ-ին Էնթեբեի օպերացիայի ժամանակ) պաշտպանության հարցեր մոլորակի ցանկացած կետում:Ինչև է սա այլ թեմայի է անրադառնանք տարածքային զիջումների հնարավոր հետևանքներին:
Ապագայի ուրվագծեր
Քանզի մենք ցավոք սրտի (կամ հակառակը) ապագան տեսնելու հնարավորություն չունենք ,ապա պետք է տեղավորվենք լոգիկայի սահմաններում,կրկին ու կրկին դիմենք պատմական համեմատաբանությանը ապագայի որոշակի ուրվագծման համար:Առավել ևս ,որ խոսքը քաղքականության մասին է ,որը պահանջում է սառը վերլուծական դատողություն և գլոբալ մտածողություն:Այս եղանակով մեր առաջ բացվում են տարածքային զիջումներից բխող ապագայի երեք հնարավոր և բավկանին իրատեսական գործընթացներ ,որոնք հետևալն են:
Հնարավոր զարգացում 1
Իրանական հեղափոխության մոդելը
Մեր երկրի ղեկավարության որդեգրած այսպես կոչված <<համալրացման –կոմպլեմենտարիզմի>> քաղաքականությունը դասական կրկնությունն է Իրանի վերջին Ռեզա Շահի(Փահլավիների դինաստիաից) քաղաքականւթյան,որը համարվում է <<կոմպլեմենտար>> գործելաոճի նախակարպետներից մեկը:Բացի այդ Շահը վարում էր Իրանի բացահայտ թշնամիների (Իսրայելի և նրա կողմից հովանվորվող ԱՄՆ-ի) հետ հարաբերություների սերտացման քաղաքկանություն,ինչպես հիմա մեր ղեկավարությունը ,որը ընտրել է ՀՀ-ի բացհայտ թշնամիներ Թուրքիայի և նրա կողմից հովանվորվող Ադրբեջանի հետ նորմալացման կուրս : Պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մեկին հայտնի է,որ նման քաղաքականությունը հանգեցրեց 1979թ-ի փետրվարի իսլամական հեղափոխությանը Այաթոլաա Խոմեյնիի գլխավորությամբ:Այդ հեղափոխությունը բավկանին դրական ազդեց Իրանի հետգա ապագայի վրա,սակայն շատ ծանր գնով այդ թվում Իրանա-Իրաքյան արյունալի պատերազմը և <<Մօջահեդին-Է-Խալք>> ու այլ նմանատիպ ընդիմադիր կառույցների արյունառուշտ գործունեությամբ:Դեպքերի հնարավոր այդպիսի զարգացումը հայկական իրականությունում լրիվ հնարավոր է ,սակայն ի տարբերություն մեր դարավոր հարևան ու ներկայիս բարեկամ(1) Իրանի ՀՀ-ւմ,նմանտիպ սցենարը կարող է <<գլուխ բերել>> ոչ թե եվրոպարտադրանքների պատճառով ցավոք սրտի <<անկյուն քշված>> հոգևրականությունը ,այլ բավականին ազգայնականցված և պատերազմի բովում թրծված զինվորականությունը :Անհրաժեշտ է հաշվի առնել ,որ մեր կողքին կա պտարաստի Իրաք (մեր դեպքում Թուրքիան ) ,իսկ իշխանությունը կորցրած ուժերը հետ չեն մնա իրանցի ընդիմադիրների արյունամոլությունից:Ակնհայտ է ,որ իրադարձությունների նման զարգացումը ոչմի կերպ ձեռնտու չէ մեր ազգին,պետականությանը և առաջին հերթին իշխանություներին որոնք անկախ իրենց գործելաոճից մերն են և մենք ,որպես ցեղակրոն հայորդիներ սրտի դողով ենք մոտենում մեր փաստացի իշխանություներին,որոնցից շատ բան է կախված:Այնպես,որ պարոնայք խորհեք ,մտածելու շատ բան կա…:
Հնարավոր զարգացում 2
<<Հեզբոլլահի>> մոդելը
Հայտնի է,որ լիբանանյան իշխանություները որդեգրել են մի քաղաքականություն ըստ որի լիբանանյան զինուժը իսրայելական հարձակումների ժամանակ <<ձերքները ծալած նստում է>>,իսկ ոչ պետական ռազմական կառույց <<Հեզբոլլահը>> (որը փաստացի պետություն է պետության մեջ իր եթակառուցվածքներով) դիմադրում է զավթիչներին ,իբր թե լիբանանյան իշխանություների անզորության պայմաներում ,որը իվիճակի չի սանձել <<Հեզբոլլահին>>:Այս մոդելը մեր իրականւթյունում հնարավոր է կիրառվի այսպես :ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի զորամասերը ետ կքաշվեն նախատեսվող զիջելի տարածքներից, իսկ այնտեղ <<կախարդական փայտիկի օգնությամբ >> կհայտնվեն <<հայ հեզբոլահակաները>> իրենց սեփական ոչ պետական բանակով:Սա կլինի հայկական կողմի միակ հնարավոր պատասխանը գերտերություների պարտանդրանքների դիմաց: Նմանատիպ մի ռազմուժի հավաքագրումն ՀՀ-ի, Ջավախքի և Սփյուռքի նախկին ազատամարտիկները ու նոր կամավորականների հաշվին, այդքան էլ բարդ չէ , բացի այդ ՀՀ-ն ըստ ամենայնի կաջակցվի այդ կառույցին ինչպես Իրանը << Հեզբոլլահին>>, իսկ ԼՂՀ-ն կմնա չեզոք, ինչպես Լիբանանը, պահպանելով իր փխրուն << դե յուրե>> անկախությունը: Չենք վախենում ասել, որ վեցդարյա սրբազան պայքարից հետո, պետականությունը վերականգնած ազգի համար, նման ոչ պետական գործելավոճը կլինի ՀՀ-ի եվ աշխարափյուռ հայության ամենամեծ ամոթը: Ինչպես ասում են մեկնաբանություները ավելորդ են: Մի նուրբ հանգամանք եվս: Եթե այս մոդելը պախարակելի է Արցախի պարագայում ապա բավականին շահավետ կիրառելի է Ջավախքի հարցի շուրջ: Քանզի մենք, թե 1995թ-ին և, թե անցած տարվա օգոստոսին բաց թողեցինք Ջավախքի հարցը կառճաժամկետ եվ հնարավորինս արագ լուծելու, դիվանգիտական հարմար պահերը հայտնի դեպքերի ժամանակ,ապա ժամանկն է ,որ Ջավախքը դառնա ինքնատիպ հայկական Կոսովո իր սեփական <<Կոսովոի Ազատագրւթյան Բանակով>>:Սա մի այլ տեղ քնարկելու թեմա է այնպես,որ անցնենք վերջին հնարավոր տարբերակին:
Հնարավոր զարգացում 3
Ֆրանսիական ՕԱՍ-ի մոդելը
1950թթ-ի վերջին Ֆրանսիայի նախագահ Շառլ դե Գոլի քաղաքականությունը միտվեց բավարարելու <<Ալժիրի ժողովրդական Ճակատի>> պահանջները և անկախություն շնորհել Ալժիրին: Սա առաջացրեց ուժային կառույցների (բանակի, ոստիկանության և ՀԾ-ի) ու Ալժիրի ֆրանսիական բնակչության բուռն դժգոհությունը: Ալժիրում ֆրանսիական ԶՈւ –ի շտաբի պետ, գեներալ Ռաուլ Սալանը, Ալժիրում ֆրանսիայի ռազմաօդային ուժերի հրամանատար , գեներալ Էդմոն Ժուոն, ֆրանսիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ժորժ Բիդոն ու հայտնի քաղաքական գործիչ Ժան-Ժակ Սյուզինին ռազմական ամստամբություն բարձրարեցին Ալժիրում ,որը հաջողվեց ճնշել դե Գոլին հավատարիմ զորամասերի կողմից,սակայն ապստամբության առաջնորդները անցան ընդհատակ և ստեղծեցին պատմությանը հայտնի ամենհաջողակ և անխոցելի ահաբեկչական կազմակերպությունը`<<Գաղտնի Զինվորական Կազմակերպությունը>>,որը պատմության մեջ մնաց որպես ՕԱՍ կազմակերպութըան անվան ֆրանսերեն հապավումից:Այն ուներ գործունեւթյան երեք ճակատ:Առաջինը Ֆրանսիայում վերացվում էին Ալժիրի անկախության կողմնակից գրեթե բոլոռ անձիք: Օասակների ձեռքերը հասան նույնիսկ բազմաթիվ նահանգապետերի ,գեներալների,սենատորների,ոստիկանապետերի և հայտնի լրագրողների:Մի քանի մահափորձի ենթարկվեց նաև դե Գոլը:Ալժիրում հարձակման եին ենթակա բացառապես բոլոր արաբները և Գոլին հավատարիմ ուժային կառույցնեռը:Երրորդ երկրների տարածքում սպանվեցին հարյուրավոր ալժիրցի վտարանդի անկախականեր և Ալժիրի անկախության կողմնակից տասնյակ ազգերի ներկայացուցիչներ :Հմուտ ռազմական ղեկավարությունը նպաստեց ՕԱՍ-ի երկարակեցությանը:Առանց չափազանցնելու օասականերին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ:Այդ անպարտելի կառույցը պարտվեց, երբ Ֆրանսիան դուրս բերեց իր զինուժը Ալժիրից և ՕԱՍ-ը մնաց առանց հիմնական կորիզի ու միայնակ ողջ արաբական աշխարհի դեմ: Գրեթե բոլոր օասակաները սկսաց շարքայիներից վերջացրած Սալանով բանտարկվեցին կամ սպանվեցին: Այս պարագան շատ հնարավոր է կրկնվի ՀՀ-ի դեպքում հաշվի առնելով ուժային 3 գլխավոր կառուցներում հայրենասիրական տրամադրված գործիչների բացարձակ մեծամասնությունը:Չենք էլ կասկածում ,որ մեր իշխանություները <<մարտիմեկյան >> ոգով կջախջախեն հնարավոր հայկակն ՕԱՍ-ը և մենակ կթողնեն ազերիների դիմաց:Սակայն մինչ այդ հակամարտությունը բավականին թանկ կնստի թե մեր ազգի թե թշնամիների վրա,իսկ հայությունը երկար ժամանակ կներքշվի մի խելագար եղբայրապանության մեջ:
Ամփոփում
Ամփոփելով կարելի է ասել,որ մեր իշխանություերին նշույլ անգամ ձեռնտու չէ հնարավոր զրգացումների բոլոր 3 տարբերակները,իսկ ուրիշ տարբերակ ապագան ցավոք սրտի չի նշմարում:Այնպես ,որ ՀՀ-ի վերնախավը բավականին խելամիտ ու լուրջ կվարվի եթե ,որդեգրի հարցի լւծման վերևում նշված իսրայելական տարբերակը:
Վերջաբան
Չնայած ցանկալի լավատեսությանը և հավատին մեր իշխանավորների ողջամտությանը չենք կարծումոր հարցի լուծման մեր տարբերակը կկիրառվի մոտ ապագայում ևկամրագրվի ՀՀ Ռազմական Դոկտորինում(2): Եթե դեռ գտնվում են որոշ հայ քաղաքագետներ որոնք պնդում են թե Թուրքիայի մասնատւմը 7-8 ազգային պետություների( 3) կհանգեցնի <<տիեզերական աղետի>>(մեջբերում եմ բառացի) ապա ողբալու տեղ շատ դեռ ունենք: Սակայն,Աստված մեզ Հայերիս հատւկ խոստում ունի,փոխանցված Սուրբ Սահակ Պարթևի եվ Սուրբ Ներսես Մեծի կողմից,որ Հայոց Աշխարհ կգա թագավոր Արշակունյանց տոհմից և կվերականգնի Տիգրանի փառքը: Մեծագույն հայերից Գարեգին Նժդեհը նւյնպես խոսում է <<հայ վրեժի գերմարդու գալստի>>մասին: Երևի թե Մեսիայի այդ հայ տիպարը հանճարեղ ռամքաղաքական գործչի տեսքով կվերակնգնի մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ և չի նվնվա աշխարհագրական դիրքից ու դիվանագիտական փակուղիներից ,այլ կվերականգնի եթնիկ հայկական տարածքների ամբողջականությունը սկիզբ դնելով միայն գենետիկ հայերից կազմված պետւթյան ու վաղուց կորսված միապետւթյան:
Իսկ այս պահին պարզապես հիշենք `ԻՆՔԸ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՀԵՏ Է… ՓԱՌՔ ՀԱՅ ՑԵՂԻՆ,ՑԵՂԻ ՈԳՈՒՆ ,ՀՈՐԸ,ՈՐԴՈՒՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ…ԱՄԵՆ:
Էդմոն Հարությունյան,Վանաձոր



Ծանոթագրություներ
1Չմոռանանք հեռահար ապագայի համար Ատրպատականի,Սալմաստի,Խոյի հայկական բնիկ տարածքների հանգամանքը:

2Չգիտես ում <<թեթև ձեռքով>> ՀՀ Ռազմական Դոկտորինը և Ազգային Անվտանգության Ռազմավարւթյունը մշակվեցին ՌԴ-ի,ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փորձագիտական շրջանակներում: Անկախ ամեն ինչից

Հանգամանք Ա. ՌԴ-ն մի երկիր է ,որը մինչև հիմա չի դենոնսացրել 1921 մարտի 16 Ռուս-թուրքական պայմանգիրը և պաշտոնական գախափարախոսություն է հռչակել Եվրասիականությունը,որը չնայած իր գաղափարագիտական բազմաթիվ անվիճելի դրական կողմերին,ելնելով սլավոնա-թուրքական սինթեզի թեզից նախատեսում է Թուրքիայի դերի մեծացւմ տարածաշրջանում և Մոսկվա –Անկարա աշխարհաքաղաքական առանցքի ստեղծումը շրջանցելով Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքը:

Հանգամանք Բ. ԱՄՆ-ը մինչև հիմա հետևողական չի իր պետւթյան մեծ կնիքով հաստաված Վիլսոնի իրավրար վճիռը իրագործելու ուղությամբ և նրա նախագահների մոտ <<ավանդույթ>> է դարցել ամեն ապրիլի 24-ին ևս մեկ անգամ թքել հայության զգացմունքների վրա :

ՀանգամանքԳ. ՆԱՏՕ-ն մի կառույց է,որը հանդիսանւմ է մեր թիվ 1թշնամու անվտանգության երաշխավորը և Բրյյուսելում ՀՀ ռազմավարագիտական գերակա փաստաթղթերը փատացիորեն մշակվեցին Թուքիայի ուղղակի մասնակցությամբ:
Չնաըաց ինչւ ենք զարմանում,չե որ 1989-1991թթ-ին միջինասիկան 4 թուրքալեզու հանրապետություներում և Տաջիկստանւմ տեղի ունեցան հակահայկական(որոշ դեպքերում հակաքրիստոնեկանի ընթացքում)ջարդեր դիցուկ` Ղազախստանում(Նովի Ուզենում1989թ,Ալմա-Աթայում1991թ.)Ղրղստանում(Օշում1990թ.)Ուզբեկիստանում(Ֆերգանայում1988թ.)Թուրքմենիստանում(Աշխաբադում1992թ)Տաջիկիստանում(Դուշանբեյում1990թ) և ոչ մեկ հետամուտ չէ դրանց դատապարտմանը :

3. Այսինքն տարածքներ ՀՀ-ին,Հունաստանին,Բուլղարիային,Կիպրոսին և նորանկախ Քուրդիստանի,Ասորեստանի,Զազիստանի,Լազիստանի և Ալևիստանի ձևաորումը:
Այս Ժողովուրդը պետքե ցեղենք.
Գարեգին Նժդեհ.
Аватара пользователя
Edmon
 
Сообщения: 196
Зарегистрирован: 23.10.2005, 12:42:26
Откуда: Լոռի

Вернуться в Армянский вопрос | Հայ Դատ

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100