Տ.Ուրիխանյանի հոդվածներից

Жизнь и развитие армянства во всем мире | Հայության կյանքն ու զարգացումը ամբողջ աշխարհում

Տ.Ուրիխանյանի հոդվածներից

Сообщение Arthur Azaryan » 20.04.2010, 11:54:03

Իրանի դեմ պատերազմում Հայաստանին մեծ դեր է հատկացված:

Որքան հզորանում էր Օսմանյան կայսրությունն, այնքան ավելի ու ավելի էր մեծանում նրա կարիքները բավարարելու անհրաժեշտությունը: Հիշու՞մ եք` ինչ էր ասում Աբդուլլա փաշան օրըստօրե ավելացող բազմահազարանոց զորքի առջև յուրաքանչյուր ճակատամարտից առաջ ելույթ ունենալիս. «Երբ կզավթեք «այսինչ» քաղաքը, ձերը կլինեն բոլոր բարիքները, որոնք կթալանեք մեկ օրվա ընթացքում, ձերն են լինելու նաև սևաչյա հայ գեղեցկուհիները»:
Ժամանակակից բանակներին, իհարկե, այդքանով չես շահագրգռի, բայց պահանջմունքը մնում է պահանջմունք, և այն անհրաժեշտ է բավարարել: Առհասարակ, որքան գերտերությունը հզորանում է, որքան ընդլայնում է իր տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցությունն, այնքան ավելի են մեծանում և´ այդ ազդեցության, և´ սեփական գոյության պահպանման համար անհրաժեշտ պահանջները: Ուստի բնական է, որ պատմության ընթացքում հայտնի է եղել դեռևս մեկ ձև այդ ինքնաբավարարումն ապահովող անհրաժեշտ միջոցները ձեռք բերելու համար` խլել ուրիշներից: Խլել տարածքներ, հարստություններ, բնական պաշարներ և մարդկային ռեսուրսներ: Մի՞թե այդպես չէին վարվում Մակեդոնացին, Նապոլեոնը, Հիթլերը… Ներկայիս գերտերությունների մասին մտորումները թողնում եմ Ձեզ` առայժմ կենտրոնանալով բնամթերային պաշարների վրա:
Փորձեք միայն պատկերացնել` օրական քա՞նի միլլիոն լիտր վառելիք է պահանջվում միայն ԱՄՆ-ի փողոցներով երթևեկող ավտոմեքենաների համար, իսկ ավիացիայի, բանակի մասին չեմ էլ խոսում: Ամբողջ աշխարհում սրընթացորեն սպառվում են նավթի պաշարները: Դեռևս 2004թ-ին էր կանխատեսվում այն աննախադեպ գնային աճը, որն անընդհատ արձանագրվում է այդ ապրանքի համար համաշխարհային շուկայում, ինչն իր հերթին ամենաէական գնագոյացնող գործոնն է սպառողական ապրանքների և բազմաթիվ ծառայությունների համար: Կան փորձագետներ, որոնց կարծիքով, մոտ ապագայում նավթամթերքը նույնիսկ կարող է դառնալ հատուկ և սահմանափակ շուկաների շրջանառության ապրանք: Քարտեզին նայելիս ակնհայտորեն ուրվագծվում է նավթաարդյունաբերող երկրների հանդեպ էքսպանսիոնիզմը:
Իսկ հիմա Իրանի մասին: Վրաստան, Թուրքիա, Իրաք, Քուվեյթ, Պակիստան, Աֆղանստան` այս, մեղմ ասած, ամերիկյան թեքումով երկրները բացարձակ օղակի մեջ են պահում Իրանին, իհարկե, աշխարհագրական դիրքի առումով: Իսկ որպեսզի շղթան փակվի, մնում են Թուրքմենստանն ու բնականաբար, Հայաստանը: Վերջին երկուսն, անշուշտ, անհամեմատելի են, թե աշխարհագրական դիրքի առումով (Հայաստանի օգտին) և թե դրանց նվաճելու առմամբ (կարծում եմ, Թուրքմենստանի օգտին): Ոչ թե Վրաստանում, կամ թվարկված որևէ այլ երկրում, այլ հենց Հայաստանում կառուցվեց Պենտագոնի մասնաճյուղ որակվող ԱՄՆ-ի դեսպանատան աննախադեպ շինությունը, ավելի ճիշտ, շինությունները: Սկիզբ դրվեց այդ երկրի կողմից Հայաստանի ֆինանսավորման երկարաժամկետ ծրագրերին, կտրուկ ավելացան ամերիկյան ազդեցության տակ գտնվող քարոզչամիջոցները: Ի դեպ վերջերս կրկին անգամ անցկացվեցին ՀՀ ԶՈՒ և NATO-ի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Չափազանց ակտիվացան տարածաշրջանային նշանակության գրեթե բոլոր բանակցություններն, ու դրանցում առավել ընդգծվեցին հայ-ամերիկյան հարաբերությունները կանխորոշող հարցերը: Եվ վերջապես, ԱՄՆ-ն դառնում է հայաստանյան արմատական ընդդիմության կնքահայրը և անթաքույց ցուցադրում է մեր երկրում բացարձակ ազդեցություն հաստատելու մտադրությունը:
Մի պահ պատկերացնենք, որ դա հաջողվում է, և մեր երկիրն ընթանում է Վրաստանի ճանապարհով: Ասենք, դուրս են բերվում ռուսական ռազմաբազաները, Հայաստանը հայտարարում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմից դուրս գալու և NATO-ին անդամակցելու ցանկության մասին: Մեզ են սկսում ամիսը մեկ այցելել Բուշն ու Ռայսը և այլոք: Վերսկսվում են լայնածավալ ռազմական գործողությունները Աբխազիայում ու Հարավային Օսիայում, անընդհատ պայթեցվում է Հայաստանին գազ մատակարարող գազատարը, ճանապարհների ու մայրցամաքային բեռնափոխադրումների մասին էլ չենք խոսում: Ի՞նչ մարտավարություն կընտրեն ռուսական ընկերությունները, որոնց պատկանում են ֆիքսված և բջջային հեռախոսակապ մատուցող օպերատորները, էլեկտրական բաշխիչ ցանցերը, ՋԷԿ-երն ու այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները: Հավանաբար, կստեղծվի վիզային ռեժիմ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրենից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Ինչպե՞ս կօգտագործի ստեղծված իրավիճակը իր շահերի համար հարևան Ադրբեջանը, առանձնապես գաղտնիք չէ, իսկ թե ինչ փոփոխություններ տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և մոտեցումների մեջ ևս կարելի է կռահել: Արդյո՞ք չի վերսկսվի Հայ-Ադրբեջանական պատերազմը, և եթե ոչ, արդյո՞ք միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ն, վերջապես հասնելով իր նպատակին Հայաստանում բացարձակ ազդեցություն հաստատելու առումով, ինչ-ինչ այլ նպատակներով է օգտագործելու մեր երկրի տարածքն ու պոտենցիալը: Եվ ի՞նչ ենք անելու մենք այն ժամանակ, երբ Իրանական «դոսյեն» նորից կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի օրակարգում: Չէ որ անցյալ անգամ, երբ դա տեղի ունեցավ, իսկ Ահմադինեջադն, ըստ էության, առաջնորդեց իսլամական աշխարհում, կարծես թե Մոհամմադ մարգարեի ծաղրանկարների առիթով բարձրացած դժգոհության հակաարևմտյան ալիքը, այդ հարցը հանվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգից միմիայն ժամանակավորապես:
Մինչդեռ հենց օրերս Իրանը բազմաթիվ հեռուստաալիքների եթերում ցուցադրեց երկու հազար հինգ հարյուր կիլոմետր հեռավորությամբ միջուկային մարտական գլխիկ տեղափոխելու հնարավորություն ունեցող հրթիռի փորձարկումը: Իսկ գունավոր հեղափոխությունների երթուղին զարգանում է` արդեն նոր օղակ ձևավորելով Չինաստանի շուրջ: Մոնղոլիայում օրերս արտակարգ իրավիճակ հայտարարվեց, ինչ կլինի հետո` կյանքը ցույց կտա:
Ի՞նչ է մնում մեզ անելու: Այս պահին երևի թե մեկ բան` ձևավորելու լայն ժողովրդական ալիք, որն ամուր վահանի պես կծածկի մեր երկիրը օտարերկրյա շահերի կործանարար ազդեցությունից ու թույլ չի տա, որ դրանք հերթական անգամ քրքրեն հայոց պետությունը, այնպես, ինչպես բազմաթիվ անգամներ ցույց է տվել պատմությունը: Ժողովրդավարությունը գերակայություն հայտարարած համաշխարհային հանրությունը գոնե մոտ ապագայում չի գնա թող տալու որևէ գերտերությանը` մի ամբողջ ժողովրդի բացարձակ միասնական կամքի դեմ դուրս գալով:
Իսկ մենք ուրիշ ելք չունենք, մեզ անհրաժեշտ է միաբանվել, ձևավորել հզոր իշխանություն` ժողովրդի իշխանություն, պարտադրանքի, պահանջատիրության ու վերահսկողության «բռունցքի» մեջ պահելով պաշտոնական իշխանության «շունչը», ստեղծել նո՛ր ուժ, նո՛ր ընդդիմություն, նո՛ր ձևաչափ` համընդհանուր ու միասնական և ամենակարևորը` ազնիվ, բայց «չգունավորվել»: Եվ, հույսով եմ, որ այդ «պաշարը» պաշտոնական Երևանի զինանոցում բոլոր բանակցությունների ժամանակ կխաղա վերջին ու էական հաղթաթղթի դերը:


Տպագրված է "Հրապարակ " և "Հայոց աշխարհ" թերթերում 19.07.2008թ.
Arthur Azaryan
 
Сообщения: 4
Зарегистрирован: 30.03.2010, 21:02:09

Re: Տ.Ուրիխանյանի հոդվածներից

Сообщение Arthur Azaryan » 20.04.2010, 11:55:19

!!!!!!!!!!!!!!
Вложения
3588.jpg
3588.jpg (28.67 КБ) Просмотров: 3227
Arthur Azaryan
 
Сообщения: 4
Зарегистрирован: 30.03.2010, 21:02:09

Re: Տ.Ուրիխանյանի հոդվածներից

Сообщение Spider » 09.07.2010, 07:46:17

մեզ անհրաժեշտ է միաբանվել, ձևավորել հզոր իշխանություն` ժողովրդի իշխանություն, պարտադրանքի, պահանջատիրության ու վերահսկողության «բռունցքի» մեջ պահելով պաշտոնական իշխանության «շունչը», ստեղծել նո՛ր ուժ, նո՛ր ընդդիմություն, նո՛ր ձևաչափ` համընդհանուր ու միասնական և ամենակարևորը` ազնիվ, բայց «չգունավորվել»: Եվ, հույսով եմ, որ այդ «պաշարը» պաշտոնական Երևանի զինանոցում բոլոր բանակցությունների ժամանակ կխաղա վերջին ու էական հաղթաթղթի դերը:


Это называется "диктатура пролетариата". Некоторые из нас это уже проходили. Нам не понравилось!
Միաբանվելու շատ կողմնակից եմ, բայց եթե սկսեցինք հիմա միաբանվել, կդառնանք նախիր, ոչ թե ժողովուրդ: Առողջ հիմքեր ստեղծելու և մարդավարի միաբանվելու համար անհրաժեշտ է նախապես ԿՐԹՎԵԼ, ԶԱՐԳԱՆԱԼ, ընդունել, որ գոյություն ունեն ուրիշ մարդիկ, որոնց համար մեր մի հատիկ «ճիշտը» մի քիչ ուրիշ տեսք ունի, մի կողմ դնել մութ սնահավատությունն ու վախը, հրաժարվել միմյանց հոշոտելու վայրենի պատրաստակամությունից... Միայն այդ դեպքում ցանկացած ժողովուրդ կարող է գոյատևել:
Spider
 
Сообщения: 1
Зарегистрирован: 04.07.2010, 03:19:10


Вернуться в Республика Армения, Арцах, армянская диаспора | Հայաստանի Հանրապետություն, Արցախ, հայկական սփյուռք

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1




  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100