ՈՒԽՏԱԳԻՐՔ ԱՐՈՐԴՅԱՑ. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Документы, статьи, картография | Փաստաթղթեր, հոդվածներ, քարտեզներ

Модератор: Marita

ՈՒԽՏԱԳԻՐՔ ԱՐՈՐԴՅԱՑ. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Сообщение Arman Aramyan » 18.07.2006, 21:35:01

ՈՒԽՏԱԳԻՐՔ ԱՐՈՐԴՅԱՑ. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲª

ԱՐԱՅԻ ԿԵՆԱՑ ԱՐԵՎՈՎ ՕԾՎԱԾ
ԱՐՈՐԴՅԱՑ ՆՈՐՈԳ ՈՒԽՏԻ ՔՐՄԱՊԵՏ
ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆԻ

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԻ
9588 թ. ( 2005 )
ԷՐԵՎԱՆ

Ո Ւ Ղ Ե Ր Ձ

Ո~վ, Արի Հա'յ, ի^նչ Չարի Աստված, երբ ի'նքդ ես աստվածª Արայից սերված Արորդի' ես դու, Աստվածամա'րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո'ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո'ւմն ես դու:
Էլ ի^նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո^ւնª զորությունը քո մեջ է. հավա^տª հավատը քո մեջ է. սե^րª սերը քո մեջ է. իմաստությո^ւնª իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա'կ ես դու, ո~վ, Արի Հա'յ:
Բայց դեռ ինչքա^ն, ինչքա^ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա^ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա^ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա^ն դու խարխափես հոգևոր թմրության մեջª գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե^ս նայել Արեգակինª ո'չ մայրամուտի, այլ արշալույսի' Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե^ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո^վ ես դու, ո^րտեղից ես գալիս, ի^նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ո~վ, Արի Հա'յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
ԵՎ դու դեռ կասկածո^ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե^լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
Բայց Արայի կամքովª ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլª բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո' մեջ:
ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո' միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտի'ր նրա մեջ, ո~վ, Արի Հա'յ, գնա' քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի'ր նրանց, ապրի'ր նրանց հետ, բոցավառվի'ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի'ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի'ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզª լինել Արի Հա'յ, լինել աստվածամա'րդ, լինել Արորդի':

ՍԼԱԿ
ԿԱԿՈՍՅԱՆ

Հայաստանի Գերագույն Քրմապետ






Վ Ա Հ Ա Գ Ն Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը

ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ,
ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ,
ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ:
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ,
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ,
ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ,
ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:

Ցնծա' բյուրվիշապ Արարատ Աշխա'րհª փրկության Աստված Վահա~գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրաª նոր պատմություն, իսկ Արարատումª նոր տարեգրություն:

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
Հազա~ր - հազա~ր նվիրում մեր Հայր Արային,
Հազա~ր - հազա~ր ժպիտ Մայր Անահիտին,
Հազա~ր - հազա~ր փառք Հրե Վահագնին,
Հազա~ր - հազա~ր սեր Չքնաղ Աստղիկին,
Հազա~ր - հազա~ր բարև Արտավազդ Միհրին,
Հազա~ր - հազա~ր երդում Սուրբ Նախնիներին...

Որ հազա~ր - հազա~ր արևով օծված,
Որ հազա~ր - հազա~ր օրհնությամբ կնքված,
Որ հազա~ր - հազա~ր հայտնությամբ սնված
ԵՎ Արարչական կամքով արարված
ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑª ոգու վեհություն,
Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

Ա Ս Տ Վ Ա Ծ Ա Շ Ո Ւ Ն Չ

( ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ )

Ո~վ, Արարչածին Հա'յ, ավերակների վրա մի' ողբա երբեք և փլատակների մեջ մի' որոնիր քեզ: Այո, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի. կործանված են Մեհյանները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի. այրված են բոլոր մատյանները քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել. Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ. Արարչածին է Լեզուն Հայոց, և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ:
Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, և քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչª այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ:
Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի ժպիտը բուրող և Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:
Մտիր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, և դու կմտնես հրաշքների աշխարհ, ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք. էլ ի^նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս:
Հավա^տք ես ուզումª Գերագույն Հավատք է Հայոց Լեզուն: Ավետարա^ն ես ուզումª Ավետարան է Հայոց Լեզուն. Տաճա^ր ես ուզումª Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն. Աստվա^ծ ես ուզումª Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն.
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է Հայոց Լեզուն:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ -
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Լեզու բառի մեջ ԷԶ /ԱԶ/ արմատն է, որը նշանակում է ծագում, սերում, արյունակցություն: Ըստ այդմ, Լեզուն նույնանում է Ազգին: Ազգային Լեզուն Ազգի ներքին գենետիկական որակ է:
Ի^նչ է Հայոց Լեզուն Հայի համար:
Թե Արարչածին է Ազգն Արմենական, ապա Աստվածաշունչ է Հայոց Լեզուն: Աստվածային ծագում ունի նա: Այն Արարչից է գալիս: ԵՎ մեր նախահայր Արին Հայր Արայից իր արյան հետ ժառանգել է նաև Հայոց Լեզուն որպես իր հոգևոր էություն: ԵՎ այդ Լեզվով են Արիները տարածվել աշխարհով մեկ և բազմաթիվ Արի Ազգեր ձևավորել:
Այդ նույն Լեզուն են Հայր Արայից ժառանգել նաև բոլոր Աստվածները: ԵՎ Աստվածների հետ միայն Հայոց Աստվածաշունչ Լեզվով կարող ենք խոսել:
Հայոց Աստվածաշունչ Լեզուն ազգային բացարձակ խորհուրդների համակարգ է:
Հայ Ազգը, որպես բնական որակ, իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երևույթների, էությունների հետ, բնական զորությունների, Աստվածների հետ... ԵՎ այդ հարաբերությունները նա վերապրել է իր հոգևոր կերտվածքի, իր բնավորության, իր մտածելակերպի և այլ որակական դրսևորումների միջոցով, յուրովի ընկալել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի մեջ ամեն խորհուրդ իր անունն ունի, և ամեն անուն իր խորհուրդն ունի: ԵՎ պատահական անուն չի լինում երբեք:
Ըստ այդմ, Հայոց Լեզուն, որպես Ազգի ներքին գենետիկական որակ, իրենից ներկայացնում է Ազգային Խորհուրդների Համակարգ: Այնինչ, բոլոր օտար լեզուները, որպես արտաքին հաղորդակցման միջոց, Հայ Ազգի մեջ ներկայանում են որպես Բառերի Քերականական Համակարգ:
Այսպեսª հայերիս համար ռուսերեն Սոլնցե կամ անգլերեն Սան բառերի իմաստը որպես քերականական միավոր իմանալը բավարար է այդ լեզուներով արտահայտվելու համար: Այնինչ, հայերեն Արեգակ բառը որպես քերականական միավոր մեզ չի կարող բավարարել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչո^ւ Արեգ, ի^նչ է նշանակում Արեգը, ի^նչ խորհուրդ ունի իր մեջ Արեգը, ի^նչ կազմություն ունի և այլն:
Ըստ այդմ, Հայոց Աստվածաշունչ Լեզուն է, որպես ազգային խորհուրդների համակարգ, մշտապես արարումի հիմք հանդիսանում արարող Արմեն Ազգի համար, քանզի բնական օրինաչափությունների խորհուրդները զգալով է միայն, որ հնարավոր է արարել:
Սակայն, երբ Հայոց Լեզվի անունները մեր զգացողության մեջ կորցնում են իրենց խորհուրդները, ապա վերածվում են պարզապես անկենդան բառերի, իսկ Լեզուն վերածվում է բառային քերականական համակարգի: ԵՎ Հայոց Լեզուն հենց իր Ազգի մեջ որակազրկվում է և վերածվում արտաքին հաղորդակցման միջոցի, ստանալով օտար լեզուներին հավասար արժեք:
Վաղուց արդեն, որպես Հոգևոր Եղեռնի հետևանք, մենք օտարվել ենք մեր հոգևոր էությունից: Մենք օտարվել ենք մեր Աստվածաշունչ Լեզվից: ԵՎ վաղուց արդեն մենք չենք զգում Հայոց Լեզվի խորհուրդները: ԵՎ ազգային խորհուրդների անունները մեր մեջ վերածվել են անկենդան բառերի, որոնք իրար հետ կապված են զուտ քերականական կանոններով:
ԵՎ վաղուց արդեն մենք օտարվել ենք մեր արյունից ու հոգուց. մեր միտքը աշխատում է զուտ անկենդան բառանշանների գործածությամբ, որպես արտաքին հաղորդակցման միջոց, այլ ո'չª ներքին հոգևոր որակ. մեր միտքը աշխատում է թերի, անպտուղ, և մենք չենք կարող արարել և մենք չենք կարող խոսել Աստվածների հետ:
ԵՎ Հայ Ազգը դադարեց արարել: Անկենդան բառերի քերականական համակարգի մեջ մեռնում է նաև կենդանի արարչագործությունը:
ԵՎ Ազգի հոգևոր եղեռնը շարունակվում է և դեռ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ մենք վերականգնենք մեր զգացողության մեջ Հայոց Լեզուն որպես Ազգային Խորհուրդների Համակարգ և դրանով Ազգի սերունդների զգացողության մեջ հաստատենք այն որպես ազգային ներքին գենետիկական որակ:
Ազգային խորհուրդները արտահայտվում են լեզվի արմատների միջոցով /բառարմատներ և հունչարմատներ/: Հայոց Լեզվի ամեն մի արմատ ունի իր ամենաբազմազան երանգավորումները. և այդ ամենաբազմազան երանգավորումներով կազմում է ամենաբազմազան խորհուրդները:
ԵՎ երբ վերականգնենք մեր մեջ Հայոց Լեզուն որպես Խորհուրդների Համակարգ, այն ժամանակ Հայոց Լեզուն կբացվի մեր առջև որպես աստվածային իմաստության ավազան, որի մեջ մենք կգտնենք մեր էությունը, մեր ծագումը, մեր անցյալն ու ապագան: Այն ժամանակ արարչագործությունը կդառնա մեր կյանքի բովանդակությունը: ԵՎ մենք ինքներս կզգանք, որ Հայոց Լեզվով մուրալ չի լինի, աղերսել չի լինի, աղոթել չի լինի: Քանզի Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում և չեն մուրում:

ա. ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ա~ - Բացարձակ Ձայն, որ արտահայտում է ամեն գոյություն, լինելություն:
Լեզվական համակարգում Ա~ - Ձայնի հարազատ արտահայտիչն է Ա - հնչյունը: Իսկ մյուս ձայնավոր հնչյունները Ա - հնչյունի տարբեր երանգներն են և շատ դեպքերում իրենց մեջ պահպանում են Ա - հնչյունի արմատական իմաստները:
Օրինակª Էրման /Արման/, Իրան /Արիան/, Հէք /Հայք/, ուշ /աշ/, ուտ /ատ/ և այլն:

ԱՐ - Կենսակերտ բառարմատ, որ նշանակում է ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ: Համապատասխանում է ԱԶ արմատին:
ԱՐ - կենսակերտ արմատը հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է: Այն մտնում է ամենաբազմազան բաղադրությունների մեջ, կազմելով ՍԵՐՈՒՄ, ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒԽՏ արտահայտող խորհուրդներ:
Օրինակª արյուն, արգանդ, արմատ, արև, մարդ, արքա, դար, գարուն, բարի, չարի, Արա, Արի, արտ, արու...

ԱՐԱՐ - Կրկնավոր արմատª ԱՐ - ԱՐ, որ արտահայտում է Բացարձակ Զորության, Բացարձակ Սերումի իմաստ:
Ըստ այդմ, ԱՐԱՐ կրկնավոր արմատը գործածվում է միայն Արարչագործության համակարգի խորհուրդների մեջª
Արար - իչ, Արար - ատ, Արար - ած, Արար - ել:

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ - Նորոգումի խորհուրդն է:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐԻՉ խորհրդով և ԳՈՐԾ /իրագործել/ բառով:
Բնության մեջ ամենը իրենց բացարձակությունը հաստատում են իրենց նորոգման մշտական ընթացքում: ԵՎ այդ Նորոգումն ու Պահպանումը որպես բնական օրինաչափություն իրագործվում է մշտական Արարչագործության շնորհիվ:
Ըստ այդմ, Արարչագործությունը մշտական ընթացք է և իրագործվում է Արարումի և Ծնումի միասնությամբ: Արարումը բացարձակ հասկացողություն է և իրենով ժամանակ չի պայմանավորում: Ծնումն է պայմանավորում ժամանակ: Առանց Արարումի չի կարող լինել Ծնում: Իսկ եթե Ծնում չլինիª Արարումը չի նորոգվի, ուստի և կոչնչանա:
ԵՎ Արարչագործությունը հենց երկսեռության խորհուրդն ունի իր մեջ: Արարչագործությունն իրագործվում է Հոր և Մոր միասնությամբ. Հայրը Արարող է, իսկ Մայրըª Ծնողը:

ԱՐԱՐԻՉ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԻՉ /մի բան անող/ արմատով:
Ըստ այդմ, պետք է տարբերակել իրարից ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ խորհուրդները: ԱՍՏՎԱԾ - ը նշանակում է Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: ԵՎ Աստվածը Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Բնության Արարող Զորությունն էª ԱՐԱ~ -ն:
Անհրաժեշտ է տարբերակել նաև ԱՐԱՐԻՉ և ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂԸ ստեղծում է մի բան իրենից դուրս: ԵՎ Ստեծողի ու Ստեղծվածի միջև չի կարող լինել որևէ արյունակցական, հոգևոր կապ: ԱՐԱՐՈՂԸ արարում է իր միջից, և Արարողի ու Արարվածի միջև կա ժառանգական արյունակցական, որակական կապ: Արարողը Հայրն է: Հայրն է արարում որդուն, նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները:
Ըստ այդմ, իմ Արարիչը իմ հայրն է, նրա հայրը, նրա հոր հայրը... և այդպես խորանալով մինչև Բացարձակը, կհասնեմ ԱՐԱ~ - ինª Բնության Արարող Զորությանը: ԵՎ փաստորեն ԱՐԱ~ - ն է իմ Բացարձակ Նախահայրըª իմ ԱՐԱՐԻՉ -ը: Ըստ այդմ էլª Արիները իրենց ճանաչում են որպես Արևորդի կամ Արորդի, որն էլ նշանակում էª Արայի որդի, Արարչածին:
Ի դեպ, Տիտանները ԱՐԱՐԻՉ խորհրդի զգացողությունը չունեն. նրանց զգացողությունը հասնում է մինչև ԱՍՏՎԱԾ: Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը հասնում է մինչև Հողածին Ադամը,

ԱՐԱՐՈՒՄ - Արարչագործության խորհուրդ է:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ՈՒՄ - բայակերտ ածանցով:
ԱՐԱՐԵԼª չի նշանակում նոր բան ստեղծել: ԵՎ ԱՐԱՐԵԼ-ը չի նույնանում ՍՏԵՂԾԵԼ -ուն: Արարում է միայն Հայրը:
Այսպեսª Արա~ն Արարատում Արարել է Արիին: Այսինքնª Արա~ն Արիի Հայրն է. Նա Արիին Արարել է իրենից և նրան ժառանգաբար փոխանցել է իր որակական հատկությունները: Իսկ Յահվան Անապատում Ստեղծել է Ադամին հողից: Այսինքնª Յահվան Ադամի Հայրը չէ. նրա Ստեղծողն է: ԵՎ Ադամը ոչ մի որակական հատկություններով կապված չէ իր Ստեղծողի հետ:

ԱՐԱՐԱԾ - Արարչագործության խորհուրդ է:
Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ - կրկնավոր արմատով և ԱԾ /բռնել, պահել/ բառարմատով:
ԱՐԱՐԱԾ - ը փաստորեն արարումի և ծնումի համատեղ արարչագործության պտուղն է: Ըստ այդմª ԱՐԱՐԱԾ - ը Արարչի Որդին էª Արորդի, և ժառանգաբար իր մեջ կրում է Արարող Հոր բնական որակները:

ԱՏ - Բառարմատ, որ նշանակում է ՏԵՂ, ԱՄՓՈՓՈՒՄ:
Օրինակª բացատ, կաղնուտ, ատյան, աթոռ:

ԱՐԱՐԱՏ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՄԱՆ ՎԱՅՐ:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՐԱՐ կրկնավոր արմատով և ԱՏ /տեղ/ բառարմատովª ԱՐԱՐ - ԱՏ:
ԱՐԱՐԱՏ - ը որոշակի աշխարհագրական բարձրադիր տարածք է: Այն ունի խիստ ընդգծված բնական սահմաններ. հյուսիսիցª Կովկասյան լեռնաշղթան, հարավիցª Հայկական Տավրոս լեռնաշղթան, արևելքիցª Կասպից ծովը: Իսկ արևմուտքում ընդգծված սահման չունի և սահմանափակվում է Հայկական Բարձրավանդակով: Այսինքնª փաստորեն ԱՐԱՐԱՏ - ը Հայկական Բարձրավանդակն է:
Ըստ հայկական ավանդության /տեսª ,,Արարատյան Դիցաբանություն,,/ սա հենց արարման վայրն էª ԱՐԱՐԱՏ - ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս և տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի /Արմեն/ անունը: ՀԱՅ անունը նույնպես ավանդական խորհուրդ է և հոմանիշ է Արմենին /տեսª Արմեն, Հայ/: Իսկ Հայաստանը հոմանիշ է Արարատին:
ԱՐԱՐԱՏ - ը, որպես Արիների Բնակª Արարման Վայր, ճանաչված է նաև այլ ազգերի կողմից: Այսպեսª Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր: Նույն իմաստով հնդիկները անվանում են Արիավարտա, ասորիներըª ՈՒրարտու, շումերներըª Արատտա:

բ. ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ամբողջ Տիեզերքը կառավարվում է չորս բնական Զորությունների միջոցովª Արարող Զորություն, Ծնող Զորություն, Դրական /Տիեզերական/ Էներգիա, Բացասական /Հողի/ Էներգիա:

ԱՐԱ~ - Արարող Զորություն, Արարիչ:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՐ /սերում, արարում/ և ԱՀ /հզոր/ բառարմատներովª ԱՐ - ԱՀ:
Սակայն հոգևոր զգացական արտահայտությամբ Ա~ - Բացարձակ Ձայնը չեզոքացնում է Հ - հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության, Արարչի էությունըª ԱՐԱ~:
Ի դեպ, ԱՐԱՀ բառակազմական ձևը հնչյունափոխությամբ անցել է Սեմական Արաբներին և պահպանվել է ԱԼԼԱՀ ձևով: Իսկ ԱՐԱ~ խորհուրդը ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին և պահպանվել ՐԱ ձևով:
Որոշ Արի Ազգերի մոտ Արարչի էությունը արտահայտվում է ոչ թե ԱՐ - ԱՀ լեզվական բաղադրությամբ, այլª ԱՐ - ԱՆ: Այսպեսª հինդուսների մոտ Արարչի էությունը արտահայտվում է ՎԱՐՈՒՆԱª Վ - ԱՐ - ՈՒՆ/ան/ - Ա, իսկ ռուսների մոտª ՊԵՐՈՒՆª Պ - ԷՐ/ար/ - ՈՒՆ/ան/ լեզվական բաղադրությամբ:
Սակայն ԱՐ - ԱՆ բաղադրությունը ավելի ուշ շրջանի արտահայտություն է: Բանն այն է, որ հնդկական Բրահմայականության մեջ Արարչի էությունը արտահայտվում էր հենց ԱՐԱ~ խորհրդովª ԲԸՐԱՀՄԱª Բ - ԸՐ /ԱՐ/ - ԱՀ - ՄԱ, իսկ ռուսների մոտª ՅԱՐ խորհրդով: Ըստ երևույթին հետագայում և' հնդիկների, և' ռուսների մոտ բացակայել է ի սկզբնապես ճանաչված Աստվածամայրըª Անահիտը: ԵՎ Արարիչն ու Աստվածամայրը միավորվել են մի կերպարի մեջ: Իսկ զգացական այդ միասնությունը հանգեցրել է նոր խորհրդի ձևավորմանը, որն էլ արտահայտվում է լեզվական արմատների այլ բաղադրությամբ:
Այսպեսª Արարիչը արտահայտվում է ԱՐ - ԱՀ /Արարող Զորություն/ բաղադրությամբ, իսկ Աստվածամայրըª ԱՆ - ԱՀ /Ծնող Զորություն/ բաղադրությամբ: Այնինչ, Հոր և Մոր կերպարների միաձուլումը հանգեցրել է ԱՐ - ԱՆ արմատների միասնությանը, որը նշանակում էª ԱՐԱՐՈՂ - ԾՆՈՂ, ՀԱՅՐ - ՄԱՅՐ: Այսինքնª այդ Ազգերի մոտ Արարիչը ներկայանում է ՀԱՅՐ-ՄԱՅՐ որակական ամբողջությամբ:
Իսկ հայկական ու պարսկական ավանդություններում /տեսª ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՎԵՍՏԱ/ պահպանվում է Արարչագործության երկսեռությունը: Ըստ այդմ, ԱՆԱՀԻՏԸ Մայրն է բոլոր Աստվածների ու Արիների, իսկ ԱՐԱ~ - ն Արարչի Բացարձակ Էությունն է, որ արտահայտվում է ԱՐ - ի խտացումով Ա~ - Բացարձակ Ձայնի մեջ /Հ -ի սղումով/:
Ի դեպ, պարսիկները ԱՐԱ~ - ի հետ սովորաբար գործածում են ՄԱԶԴԱ /պաշտելի/ մակդիրըª ԱՐԱ ՄԱԶԴԱ: Իսկ հայերը ասում են ՀԱՅՐ ԱՐԱ~ կամ պարզապես ԱՐԱ~:
ՈՒստի կոպիտ սխալ է ԱՐԱ - ին ԱՐԱՄԱԶԴ ասելը:

ԱՀ - Արմատ, որ նշանակում է ՄԵԾ, ՀԶՈՐ:
Օրինակª ահագին, ահռելի, ահավոր...
ԱՀ արմատով կազմվում են ՄԵԾ, ՀԶՈՐ իմաստ արտահայտող խորհուրդներ.
Օրինակª մահ, ջահ, գահ, նահապետ, Անահիտ, Վահագն...
Վ - արմատը ավելանալով ԱՀ - արմատին, նրան տալիս է գերագույնի իմաստª ՎԱՀ - գերհզոր, աստված:
Օրինակª Վահագն - Հուր Աստված, Յահվահ - Սարսափի Աստված, Վահան - Աստծո տված:

ԱՆ - 1. Կենսակերտ արմատ, որ նշանակում է ԾՆՈՒՆԴ, ՊՏՈՒՂ, ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՍՆՈՒՄ:
ԱՆ - արմատով կազմվում են բազմաթիվ կենսական խորհուրդներ'
Օրինակª նան -ծնող, սան - որդի, ծիրան - ծիրի /տիեզերական/ պտուղ, Սիրան -սիրո պտուղ, Միհրան - Միհրի որդի, Վարդան - վարդի ծնունդ, Վահան - Վահի /աստծո/ տված, Անուշ - հոգուց ծնված:
ԱՆ կենսակերտ արմատը կարևոր դեր է կատարում հայոց ազգանունների /տոհմանունների / կազմության մեջ.
Օրինակª Արամյան, Մուրադյան ազգանունների մեջ ԱՆ - ը նշում է Արամի, Մուրադի տոհմի ծնունդ, սերունդ լինելը, այդ տոհմին պատկանելըª Արամի ան - Արամյան, Մուրադի ան - Մուրադյան:
ԱՆՔ - ը ԱՆ արմատի հոգնակի ձևն է.
Օրինակ
ª Արամի անք - Արամյանք, Արամենք, Արամենց...նաևª մեր անք - մերոնք, ձեր անք - ձերոնք, իմ անք - իմոնք:
ԱՆ արմատը գործածվում է նաև ՈՒՆ հնչյունափոխված ձևով. Օրինակª գարուն, սիրուն, մածուն, բուն, տուն:
- 2. Ժխտական ածանցª անտուն, անհաս, անհուն, անտեր:

ԱՆԱՀԻՏ - Ծնող Զորություն, Աստվածամայր:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՆ /ծնում/, ԱՀ /հզոր, մեծ/ և ԻՏ արմատներովª ԱՆ - ԱՀ - ԻՏ:
ԻՏ - արմատը գործածվում է միայն հայերեն և պարսկերեն լեզուներումª ԱՆԱՀԻՏ /հայերեն/, ԱՆԱՀԻՏԱ /պարսկերեն/ և առայժմ դժվար է պարզել նրա վերջնական իմաստը:
Արիական մյուս լեզուներում ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ խորհուրդը արտահայտվում է ԱՆ - ԱՀ բաղադրությամբª ԱՆԱՀ - ԱՆՆԱ, որտեղ Ա~ - Ձայնի ուժգնության շնորհիվ Հ - ն սղվում է:
Հետագայում ԱՆԱՀԻՏ /ԱՆՆԱ/ - խորհուրդը վերածվել է հատուկ անունի: ՈՒստի հաճախ նրա հետ գործածվում է նաև ՄԱՅՐ /ՄԵՐԻ, ՄԱՐԻԱ/ բառը:
Օրինակª Աստվածամայր Անահիտ կամ Մայր Անահիտ, Մարի - Աննա, Աննա Մարիա:
Այդ օրինաչափությամբ հայերենում որպես հատուկ անուն են ձևավորվել ՄԱՅՐԱՆ և ՄԱՅՐԱՆՈՒՇ անձնանունները: Իսկ ՄԱՐԻԱՄ ձևը ՄԱՅՐԱՆ - ի աղավաղումն է, որպես այլ լեզուների նմանակության արդյունք:
Ըստ այդմ, բոլոր Արի Ազգերի զգացողության մեջ, թեև անգիտակցաբար, բայց իրականում այդ անունների մեջ արտահայտվում է ԱՆԱՀԻՏ խորհուրդը, քանզի բոլոր այդ անունները ընտանիքի հովանավորի պաշտամունքի արտահայտություն են: Իսկ ընտանիքի հովանավորող միակ Աստվածուհին ԱՆԱՀԻՏՆ է:
Ըստ հայկական ավանդության /տեսª ,,Արարատյան Դիցաբանություն,,/
Անահիտը Մայրն է բոլոր Աստվածների և Արիների: ԵՎ Անահիտն է մշտապես հովանավորում ամեն մի բեղմնավորում, ամեն մի պտղաբերում: ԵՎ ավանդաբար, հայերը մինչև հիմա ամեն տարի տոնում են բնության բեղմնավորումն ու պտղաբերումը: Գարնանը կատարում են բեղմնավորումի տոնըª Զատիկը: Փառաբանում են Անահիտին և խնդրում նրանիցª հովանավորել հողի բեղմնավորումը: ԵՎ ապա սկսում են գարնանացանը: Իսկ աշնանը կատարում են պտղաբերումիª բերքահավաքի տոնըª Խաղողօրհնեքը, փառաբանելով Անահիտին և խնդրելով նրանª օրհնել տված պտուղները:
Ըստ այդմ, Անահիտին անվանում ենք նաև Սնուցող Մայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծղի:

ԱԳ - Արմատ, որ արտահայտում է ՀՈՒՐ իմաստ:
Օրինակª Վահագն, Արեգ, Արագած, Բագ, թագ...

ՎԱՀԱԳՆ - Գերագույն Հրե Զորություն, Հուր - Աստված:
Լեզվաբանորեն կազմված էª ՎԱՀ /գերագույն զորություն, Աստված/ բառով և ԱԳ /հուր/ արմատովª ՎԱՀ - ԱԳՆ:
ՎԱՀԱԳՆ - ը որպես Գերագույն Հրե Զորությունª ՀՈՒՐ - ԱՍՏՎԱԾ, համաարիական ճանաչում ունի:
Օրինակª ՎԱՀԱԳՆ - ին հնդիկներն անվանում են ԱԳՆԻ, ռուսներըª ԱԳՈՆՅ, պարսիկներըª ՎԵՐԱՏՐԱԳՆԱ:
Ի դեպ, պարսկական ՎԵՐԱՏՐԱԳՆԱ -ն բացատրվում է միայն հայերեն լեզվով: Այն կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումովª ՎԵՐ - ԱՏՐ, որ նշանակում է Գերագույն զորության կրակ և ԱԳՆ - ԱՀ, որ նշանակում է Հրե Զորություն: Ըստ երևույթին պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է ԱԳՆԱ /Հ/: Իսկ ՎԵՐԱՏՐ - ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակըª Ատրուշանը:
ՎԱՀԱԳՆ Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեև կրակի մեջ հուրը շատ է: Հուրը - Էներգիա է: ԵՎ ՎԱՀԱԳՆ Տիեզերական /դրական/ Էներգիայի Խորհուրդն է, հակառակ ՅԱՀՎԱՀ - ի, որը Հողի /բացասական/ Էներգիայի Խորհուրդն է: ՈՒստի ՎԱՀԱԳՆ - ի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որոնք դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն ՅԱՀՎԱՀ -ի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:
Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ միայն Արիների Աստվածն է. նա Արիների Զորության, ՈՒժի հովանավորն է :
Ըստ հայկական ավանդության /տեսª Արարատյան Դիցաբանություն/, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱԳՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով և Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերիª Արիների Ցեղը: Ըստ այդմ, ՎԱՀԱԳՆ - ին անվանում են նաև Վիշապաքաղ:
Գարուն է բերում ՎԱՀԱԳՆ աշխարհին, Երկրի վրաª նոր պատմություն, իսկ Արարատումª նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը:
ՎԱՀԱԳՆ ծնվում է Գարնան առաջին օրըª Արեգի 1 --ին: ԵՎ ավանդաբար գարնան առաջին օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերությանª նոր տարվա սկիզբª Ամանոր: ԵՎ կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ այդ սպասումով զորանում են:
Միայն զորավորները կարող են դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում ՎԱՀԱԳՆ: Տկարները չեն կարող դիմավորել ՎԱՀԱԳՆ - ին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: ՎԱՀԱԳՆ տկարներին չի հովանավորի, քանզի ՎԱՀԱԳՆ պահպանելու է Արի Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:
Վահագնին են նվիրված Տրնդեզը և Ամանորը:

ՅԱՀՎԱՀ - Ստորգետնյա Աստված:
Լեզվաբանորեն կազմված է Յ - չգիտակցված հունչարմատով, ԱՀ /հզոր/ արմատով և ՎԱՀ /աստված/ բառով:
Դեռ չպարզաբանված Յ - հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել ՅԱՀՎԱՀ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ ՅԱՀՎԱՀ - ը Ստորգետնյա Աստված է և իր մեջ կրում է Հողի /բացասական էներգիայի/ խորհուրդը, ի հակադրություն ՎԱՀԱԳՆ -ի, որը Տիեզերական /դրական էներգիայի/ խորհուրդն է:
Այսօրª Տիեզերական Ձմռանը, երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքնª ՅԱՀՎԱՀ - ը /Եհովան/: ԵՎ այսօրվա համաշխարհային Կրոններըª Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն, փաստորեն Յահվահականություն են:

ԱՍ - Բառարմատ, որ արտահայտում է ԽՈՐՀՈՒՐԴ իմաստ:
Օրինակª ասել, Ասողիկ, վասն, դաս:

ԱՍՏ /ՈՒՍՏ/ - Գերագույն խորհուրդ, խորհրդի հաստատում:
Լեզվաբանորեն կազմված է ԱՍ - բառարմատով և Տ , հաստատում արտահայտող հունչարմատով:
Օրինակª իմաստ, աստված, աստըղ, հարուստ, դուստըր:

ԱՍՏՎԱԾ - Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, Վ - կրավորական մասնիկով և ԱԾ /բերել, պահել/ արմատով:
Նույն օրինաչափությամբª սերված, ծնված, արարված...
Ըստ այդմ, անհրաժեշտ է զանազանել ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ հասկացությունները: Արարիչը մեկն էª ԱՐԱ~ - ն /Արարող Զորություն/: Իսկ Աստվածները Արայի տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող Խորհուրդներ են: ԵՎ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որևէ Գերագույն Խորհուրդª Սիրո, Զորության, Իմաստության, Պտղաբերումի և այլն:
ՈՒստի Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական Գերագույն Խորհուրդ է զգում: ԵՎ Ազգի հոգևոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքնª բնական Գերագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից:
Ըստ այդմ, Բազմաստվածությունը Ազգի հոգևոր հարստության արտահայտություն է, իսկ Միաստվածությունըª Ազգի հոգևոր սնանկության արտահայտություն:

ԱՂ - Արմատ, որ արտահայտում է ՀԱՃԵԼԻ, ՀԱՄ, ՍԻՐԵԼԻ, ՔԱՂՑՐ, ԶԱՐՄ իմաստները:
Օրինակª աստըղ, աղջիկ, տըղա, աղբյուր, հաղթ, աղի, չաղ, մաղթանք...

ԱՍՏՂԻԿ - Սիրո Գերագույն Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, ԱՂ /սեր, հաճելի/ բառարմատով և ԻԿ քնքշացուցիչ մասնիկովª ԱՍՏ - ԸՂ /աղ/ - ԻԿ:
Ըստ հայկական ավանդության /տեսª ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/, ԱՍՏՂԻԿ - ը, որպես Սիրո Գերագույն Խորհուրդ, ճանաչված է Սիրո Աստվածուհի: ԵՎ Աստղիկն է մշտապես հովանավորում Արիների սիրո զգացողությունը:
ԱՍՏՂԻԿ - ինª Սիրո Գերագույն Խորհրդին է նվիրված Վարդավառը: Վարդավառի տոնակատարությամբ Արիները փառաբանում են ԱՍՏՂԻԿ - ին, նրան վարդ ծաղիկներ նվիրում, վարդաջրով օծում են իրար և իրենց մեջ նորոգում են Աստվածային Սիրո զգացողությունը: Ըստ այդմ, ԱՍՏՂԻԿ - ին անվանում ենք նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Գերագույն Խորհուրդը Պահպանող:

ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ - Ոգու ՈՒխտի, Հոգևոր ՈՒխտի, Դաշինքի Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված էª ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՐ /ուխտ/ արմատովª ՄԱՀ - ԱՐª ՄԻՀ - ԸՐª ՄԸՀ - ԷՐ:
Ի դեպ, հնդկական ԹԱՃ - ՄԱՀԱԼ դամբարանը հենց նույն բառակազմությունն ունի և արտահայտում է նույն խորհուրդըª ԹԱՃ /մեծ, բարձր/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/, որ նույնանում է ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ խորհրդին:
Որպես Ոգու ՈՒխտի խորհուրդ, հայերի մեջ ՄԻՀՐ - ը /ՄՀԵՐ/ հաճախ նույնանում է ԱՐՏԱՎԱԶԴ - ին, որ նշանակում է Արտի Աստված: ԱՐՏ - ըª արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն է /Օրենքը/: ԵՎ շատ հաճախ այդ երկու խորհուրդները գործածվում են միասինª Արտավազդ Միհր /Արտի Աստված Միհր/: Երբեմն էլ գործածվում է միայն ԱՐՏԱՎԱԶԴ խորհուրդը:
ՏԻՐ - Իմաստության Աստված£ Լեզվաբանորեն դեռ չպարզված£

գ. ՀԱՎԱՏՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՎ- Բառարմատ, որ նշանակում է ԿՅԱՆՔ, ՀՈԳԻ, ՈՒԺ, ԷՈՒԹՅՈՒՆ, ԽՈՐՀՈՒՐԴ:
Օրինակª հավատ, ավյուն, հավ, արյավ /արև/, բարյավ /բարև/, բավ, ցավ, հարյավ, Նավասարդ:

ԱՐԵՎ - Կենաց Զորություն, Կենաց Արարում:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՐ /արարում, զորություն/ և ԱՎ /կյանք/ արմատներովª ԱՐ - ԱՎª ԱՐՅԱՎ /ԱՐԵՎ/:
Ըստ այդմ, ԱՐԵՎ - ը չի նույնանում ԱՐԵԳ - ին: ԱՐԵԳ -ը, որպես Հրե Զորություն, Վահագնի խորհրդանիշն է /բայց ոչª նույնությունը/: Իսկ ԱՐԵՎ - ը, որպես Կենաց Զորություն կամ Կենաց Արարում, նույնանում է Արարչին: Այսինքնª Արևը Արարչից բխող Կենաց Ջերմությունն է, Լույսը, Զորությունը:

ԱՐԵԳ - Հրե Զորություն:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՐ /զորություն/ և ԱԳ /հուր/ արմատներովª ԱՐ - ԷԳ /ԱԳ/:
ԱՐԵԳԱԿ - ը կազմված է ԱՐԵԳ բառով և ԱԿ արմատով և նշանակում է Հրե Զորության Ակ:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ - Արարչի Որդի, Արարչածին:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
ԱՐԵՎՈՐԴԻՆ կամ ԱՐՈՐԴԻՆ, որպես Հավատքային Խորհուրդ, փաստորեն Արիների հոգևոր էության որակական արտահայտությունն է և նրանց Տեսակի ծագումի ամենաբնական զգացողությունը: Որպես այդպիսին, Արորդյաց Հավատքը գենետիկական որակ է և մշտապես առկա է Ազգի մեջ, գիտակցված կամ չգիտակցված: Բոլոր Հայերը իրենց ծագումով Արորդի են: ԵՎ նրանք, ովքեր գիտակցում են դա, հավատում են. իսկ նրանք, ովքեր չեն գիտակցում, կրոնական մոլուցքով ժխտում են իրենց իսկ ծագումը:

ԱՎԵՏ - Գիտելիք, իմաստավորված խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված էª ԱՎ /խորհուրդ/ և ԱՏ/ամփոփում/ արմատներովª ԱՎ - ԵՏ /ԱՏ/:
ԱՎԵՏ - խորհրդով են կազմված ԱՎԵՏԵԼ, ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏԱՐԱՆ խորհուրդները: ԱՎԵՏ խորհրդի հնչյունափոխված ձևերն են ռուսերեն Վեդատյ, պարսկերեն Ավեստա, հնդկերեն Վեդա խորհուրդները:
Ավետարան - նշանակում է Իմաստավորված Խորհուրդների համակարգ:

ՀԱՎԱՏ - Հաստատուն հոգևոր ընկալում:
Լեզվաբանորեն կազմված էª Հ - հունչարմատով, ԱՎ /հոգի/ և ԱՏ /տեղ, տեղադրում/ բառարմատներովª Հ - ԱՎ - ԱՏ:

ՀԱՎԱՏՔ - Հոգևոր Բացարձակ Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված էª ՀԱՎԱՏ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը բազմախորհուրդ հոգևոր ընկալումների համակարգ է:
ՀԱՎԱՏՔ - ը խիստ տարբեր է ԿՐՈՆ - ից: ՀԱՎԱՏՔ - ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդ է: Իսկ ԿՐՈՆ - ըª արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ - ը անպայման Ազգային /Ցեղային/ է, իսկ ԿՐՈՆ - ը անպայման անհատական է: Ազգային Հավատքը Ազգի հոգևոր էության արտահայտությունն է և անպայման Ցեղային Հավատքի մասնավոր դրսևորումն է:
Ներկայումս Արիական Ազգերի մեջ կան և' Հավատքներ, և' Կրոններ: Ազգային ՀԱՎԱՏՔ ենª Բրահմայական Հավատքը Հնդկաստանում, Սինտոյական Հավատքը Ճապոնիայում, Արորդյաց Հավատքը Հայաստանում:
ԿՐՈՆ են Բուդդայականությունը, Զրադաշտականությունը, Մահմեդականությունը, Կրիշնայականությունը, Քրիստոնեությունը:

ՀԵԹԱՆՈՍ - Հունարեն ԷԹՆՈՍ խորհուրդն է, որ նշանակում է ԱԶԳ, ՑԵՂ: ՀԵԹԱՆՈՍ - ն օգտագործվում է ՑԵՂԱՅԻՆ /ԱԶԳԱՅԻՆ/ ՀԱՎԱՏՔ իմաստով:
Ռուսերեն ՀԵԹԱՆՈՍ - ը կոչվում է ՅԱԶԻՉՆԻԿ, որը նույնպես նշանակում է ԱԶԳ: Հայերեն այն կոչվում է ՑԵՂԱԿՐՈՆ կամ ՑԵՂԱՀԱՎԱՏՔ: ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է Ցեղը իր մեջ կրելª իր մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգևոր և այլ որակների զգացողությունը:
Ըստ այդմ, փաստորեն, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որպես ՑԵՂԱԿՐՈՆ, Ազգի /Ցեղի/ հոգևոր էությունն է: Որպես այդպիսին, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը հատուկ է բոլոր Ցեղերին: Բայց ամեն մի Ազգ /Ցեղ/ ունի իր առանձնահատուկ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը, որի հիմքում ընկած է Ազգի /Ցեղի/ ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը: ԵՎ ամեն Ցեղի ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը իր անունն ունի: Արիների ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ - ը կոչվում է ԱՐՈՐԴԻ կամ ԱՐԵՎՈՐԴԻ, որ նշանակում է Արարչի որդիª Արարչածին:
ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ -ը որպես որոշակի Ցեղի հոգևոր էություն, անպայման իր որոշակի Ցեղային պատկանելությունն ունի: Մարդ չի կարող լինել ընդհանրապես ՀԵԹԱՆՈՍ կամ ՑԵՂԱԿՐՈՆ. նա լինում է Մոնղոլական Հեթանոս, Սեմական Հեթանոս, Նեգրական Հեթանոս... կամ Արիական Հեթանոս, որ իր անունն ունիª ԱՐՈՐԴԻ:

ՑԵՂԱԿՐՈՆ - Ցեղը իր մեջ կրել:
Լեզվաբանորեն կազմված է ՑԵՂ և ԿՐՈՆ /կրել/ բառերով:
ՑԵՂԱԿՐՈՆ խորհուրդը բացահայտել է Գարեգին Նժդեհը: Այն համապատասխանում է հունական Հեթանոսին:
ՑԵՂԱԿՐՈՆ - ը ընդհանրական խորհուրդ է: ԵՎ վերացական ՑԵՂԱԿՐՈՆ գոյություն չունի: Ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ ՑԵՂԱԿՐՈՆ - ը, որի հիմքում ընկած է Ցեղի ծագումնային, հոգեբանական, բարոյական, կենսաձևի... զգացողությունը որպես Հավատք: ԵՎ ամեն Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ իր անունն ունի: Արի Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ - ը կոչվում է Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արայի որդիª Արարչածին:
Ըստ այդմ, Հայը որպես Ցեղակրոն անպայման Արորդի է և իր մեջ կրում է Արի Ցեղի որակական զգացողությունների համակարգը որպես Հավատք:

ԲՈԳ /ԲԱԳ/ - Հուրի հաստատում, Աստված:
Լեզվաբանորեն կազմված էª Բ հաստատական հունչարմատով և ԱԳ /ՕԳ/ բառարմատով:
Հայոց լեզվի մեջ գործածվում է ԲԱԳ ձևը և այն էլª բաղադրություններումª Բագին, Բագրատ, Բագավան, Բագրևանդ:

ՏԱՃԱՐ - Մեծ զորություն, մեծ ուխտª ՈՒխտատեղի:
Լեզվաբանորեն կազմված էª Տ - հաստատական հունչարմատով, ԱՃ /մեծ, բարձր/ և ԱՐ /զորություն, ուխտ/ բառարմատներովª Տ - ԱՃ - ԱՐ:
Ըստ այդմª ՏԱՃԱՐ հենց նշանակում է ՈՒխտատեղի: ԵՎ հենց ՈՒխտատեղերում էին մեր նախնիները հարաբերվել իրենց նախնյաց ոգիների հետ: Հետագայում այդ ՈՒխտատեղերում կառուցված շինությունները նույնպես կոչվեցին ՏԱՃԱՐ:
ՈՒստի ՏԱՃԱՐ են միայն ՈՒխտատեղերում կառուցված և Գերագույն Խորհուրդներին նվիրված շինությունները:
Աշխարհի յոթ հրաշալիքների մեջ մտնող հնդկական ՏԱՃ ՄԱՀԱԼ դամբարանը ունի հենց հայերեն խորհուրդª Գերագույն Ոգու ՈՒխտª ՏԱՃ /բարձր, մեծ/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/:

ՄԵՀՅԱՆ - Ոգու պահպանում, Ոգու Օթևան:
Լեզվաբանորեն կազմված էª ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՆ /պահպանում/ արմատով:
ՄԵՀՅԱՆ - ը որպես Ոգիների Օթևան, նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր է: ՄԵՀՅԱՆ - ներում են հավաքվում մեր նախնյաց ոգիները, և նրանց հետ էլ մենք հարաբերվում ենք այդտեղ և նորոգում, զորացնում ենք մեր հոգիները: Ըստ երևույթին, մեր նախնյաց ոգիներն ավելի մոտ են Աստվածներին, և Աստվածների հետ մենք հարաբերվում ենք մեր նախնյաց ոգիների միջոցով: ԵՎ պատահական չէ, որ օրինակª ճապոնացիների մոտ Նախնիների պաշտամունքը գերազանցում է նույնիսկ Աստվածների պաշտամունքին:
Ըստ այդմ, մենք Տաճար ենք շինում որպես ՄԵՀՅԱՆª մեր նախնյաց ոգիների Օթևան: ԵՎ ամեն Տաճար Մեհյան չի կարող լինել, և ամեն տեղ ՄԵՀՅԱՆ կառուցել չի լինի: ՄԵՀՅԱՆ կառուցվում է միայն այն վայրերում, ուր հավաքվում են մեր նախնյաց ոգիները:
Մի Ազգ հոգեպես տկարացնելու, կործանելու համար բավական է նրան կտրել իր նախնյաց ոգիներից: Ահա թե ինչու ամբողջ Հայաստանում կործանել են բոլոր ՄԵՀՅԱՆՆԵՐ - ը և հենց նրանց տեղում կառուցել են օտար ոգիների հետ հարաբերվելու Տաճարներª Եկեղեցիներ: Բայց ազգային ոգիները երբեք չեն հեռանում իրենց Հայրենիքից: ՈՒստի օտարազգի ոգիները երբեք չեն գալիս Հայաստան և չեն մտնում այդ Տաճարները: Հարազատ ոգիներն էլ արտաքսված են այդտեղից: ՈՒստի Հայաստանում կառուցված Քրիստոնեական կամ այլ կրոնական Շինություններում ոչ մի ոգի չկա: ԵՎ այդ անոգի Տաճարներում ամբողջ ծիսակատարությունը զուտ անբովանդակ թատերական ներկայացում է, որտեղից մարդը դուրս է գալիս առավել դատարկված ու ընկճված:
Հայաստանում միակ պահպանված ՄԵՀՅԱՆ - ը վերականգնված ԳԱՌՆԻ Տաճարն է, որտեղ մեր նվիրումի շնորհիվ պիտի հավաքենք մեր նախնիների ցրված ոգիներին:

ՔՈՒՐՄ - Հուրը, զորությունը պահպանող:
Լեզվաբանորեն կազմված էª Ք - չգիտակցված հունչարմատով, ԱՐ /զորություն/ բառարմատով և Մ /պահել/ հունչարմատովª Ք - ՈՒՐ /ԱՐ/ - Մ:
ՔՈՒՐՄ - ը Արիների հոգևոր առաջնորդ էª Արիների մեջ Հուրը, Զորությունը պահպանող:
Համեմատած մյուսª Չարի Ցեղերի, Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը: Ըստ այդմ, Արի սերունդները մշտապես իրենց ներքին Հուրի տարրը սնում են տիեզերական Հուրի արտահայտություններով: ԵՎ սերունդների այդ Հուրի սնումը և պահպանումը իրագործում են ու առաջնորդում ՔՈՒՐՄԵՐ -ը:
ՔՈՒՐՄ - ի հոմանիշն է ՄՈԳ խորհուրդը, որ գործածվում է Արիական շատ լեզուներում: Երկու զուգահեռ խորհուրդներն էլ ունեն նույն իմաստըª Հուրը պահպանող:
Քրմությունը /Մոգությունը/ իմաստության խորհուրդ է, որ ժառանգաբար պահպանվում է Քրմական Տոհմերի մեջ: Ըստ այդմ, Քրմական Տոհմերից ընտրվում և Գերագույն Քրմապետի կողմից օծվում է հոգևոր առաջնորդª ՔՈՒՐՄ:


դ. ԿԵՆԱՑ ՀԱՄԱԿԱՐԳ

ՈԳԻ - Բացարձակ հուրի տեսակային /անհատական/ ամբողջություն:
Լեզվաբանորեն կազմված էª Վ /գերագույն, բացարձակ/ հունչարմատով, ԱԳ /ՕԳ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատովª Վ - ՕԳ /ԱԳ/ - Ի:
Ըստ այդմ, ՈԳԻ - նշանակում է տեսակային /անհատական/ բացարձակ հուր:
Փաստորեն ՈԳԻՆ - աննյութ, հրե մարմնով ՀՈԳԻՆ է, իսկ ՀՈԳԻՆ - նյութականացված մարմնով ՈԳԻՆ է: /տեսª ՀՈԳԻ/:

ՀՈԳԻ - Տեսակային /անհատական/ ամբողջության հուրի հաստատում:
Լեզվաբանորեն կազմված էª Հ /հաստատում/ հունչարմատով, ԱԳ /ՕԳ/ բառարմատով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատովª Հ - ՕԳ /ԱԳ/ - Ի:
Ըստ այդմ, ՀՈԳԻ - նշանակում է տեսակային /անհատական/ մարմնավորված հուր: Փաստորեն ՀՈԳԻ - ն նյութականացված մարմնով ՈԳԻՆ է, իսկ ՈԳԻ - ն աննյութ, հրե մարմնով ՀՈԳԻՆ է: /տեսª ՈԳԻ/:

ԳԵՆ - Կյանք /Գյանք/ խորհրդի եզակի արտահայտությունն է:
Լեզվաբանորեն կազմված էª Գ /արտահայտություն/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատովª Գ - ԷՆ /ԱՆ/:

ԳԻՆԻ - Կենաց հեղուկ:
Լեզվաբանորեն կազմված էª ԳԵՆ /կյանք/ բառով և Ի - տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատովª ԳԵՆ -Ի:
ԳԻՆԻ - ն արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկինª Կենաց Հեղուկ:
Ըստ այդմ, ԳԻՆԻ - ն միշտ էլ համարվել է սուրբ ըմպելիք: ԳԻՆԻ - ն տարբեր հնչյունափոխություններով գործածվում է նաև Արիական այլ Լեզուներումª վինո, վայն...
Ըստ երևույթին, մեր հեքիաթներում արտահայտված անմահական ջուրը հենց ինքըª Կենաց Հեղուկն էª գինին:

ԿՅԱՆՔ - Ոգու մարմնավոր կեցության պարբերությունների բազմակիություն:
Լեզվաբանորեն կազմված էª ԳԵՆ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցովª ԳԵՆ - Քª ԳՅԱՆ - Քª ԿՅԱՆ - Ք:
ԵՎ հենց այն փաստը, որ ԿՅԱՆՔ խորհուրդը հոգնակի թիվ է, հիմնավորում է նրա բազմակի լինելը: Այսինքն, որ մարդ բազմաթիվ անգամ վերածնվում է և ապրում մարմնավոր բազմաթիվ պարբերություններ:

ԿՆՈՒՆՔ - Կյանքի հաստատում, օծում:
Լեզվաբանորեն կազմված էª ԳԵՆ /կյանք/ և ՈՒՆՔ /օծում, հաստատում/ բառերովª ԳԵՆ - ՈՒՆՔ:
Կնունքը որպես կյանքի հաստատում կամ կյանքի օծում, բնական օրինաչափության ընկալման որոշակի արտահայտություն է, որ ավանդաբար հասել է մեզ /տեսª Արարատյան Դիցաբանություն/:
Ըստ բնական օրինաչափության, ծնված երեխան մտնում է իր կյանքի մի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնականª մայրական ներքին միջավայրից: ԵՎ երեխան նախքան իրական կյանքի մեջ մտնելը, պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրինª օդին, լույսին, ձայնին... Մեր նախնյաց իմաստությունը հաստատել է, որ երեխան նոր միջավայրին հարմարվում է քառասուն օրում: Այդ ընթացքում երեխային պահպանում են արտաքին այլևայլ շփումներից ու ազդեցություններից: Այդպես մտել է նաև ՔԱՌԱՍՈՒՆՔ խորհուրդը:
ԵՎ երեխային Քառասունքից հանելիս, կնքում ենª հաստատում են նրա ծագումը, օծում են նրա մարմինը պահպանիչ ծաղկայուղով և հանձնում են Կյանքին ու Աստվածների հովանավորությանը: Հենց սա է ԿՆՈՒՆՔ - ի իրական և նախնական խորհուրդը:
Չափահասների Կնունքը տարբեր Կրոնների ազդեցության արդյունք է, որպես այս կամ այն Կրոնին անհատի նվիրումի հաստատում:
Ի դեպ, որպես Քրիստոնեական Կրոնին հայ անհատի նվիրումի արտահայտություն, Եկեղեցին Կնունքը նույնացրել է Մկրտությանը:
Սակայն Մկրտությունը իր խորհրդով խիստ տարբեր է Կնունքից: Մկրտությունը իր հիմքում ունի Մկրատ բառը և նշանակում էª Մը - կրտել: Ըստ այդմ, Մկրտությունը նույնանում է Թլպատումին, որ կատարում են Հրեաներն ու Մահմեդականները: Բայց նրանք կատարում են մարմնական Մը-կրտություն: Իսկ Հայ Քրիստոնեական Եկեղեցին, փաստորեն, Մ-կրտում է Հոգին:

ԱՆՀԱՏ - Ամբողջական:
Լեզվաբանորեն կազմված է ԱՆ - ժխտական ածանցով և ՀԱՏ /հատել/ բառով:
Մարդը Անհատ է, այսինքնª ամբողջական է, երբ նրա մտածելակերպը համապատասխանում է նրա գենետիկ պահանջմունքներին: Հաճախ մարդը բաժանված է լինում ինքն իր մեջ, երբ նրա գենը մի բան է պահանջում, իսկ գաղափարըª ուրիշ բան: Այդ մարդը երկվության մեջ է, և մշտական ներքին պայքար է գնում նրա մեջ. այդ մարդը ամբողջական չէª նա Անհատ չէ:

ՄԱՀ - Պարփակված զորությ
Аватара пользователя
Arman Aramyan
 
Сообщения: 7
Зарегистрирован: 20.06.2006, 19:03:53
Откуда: Yerevan

Вернуться в Библиотека | Գրադարան | Library

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1




  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100